Մարտի 10-ին Ադրբեջանի Միլի մեջլիսի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովից ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են, որ «ահաբեկչության դեմ պայքարի», մասին օրենքում առաջրակվել են փոփոխություններ կատարել, ըստ որոնց նախատեսվում է ընդլայնել «ահաբեկչություն» հասկացությունը: Համաձայն այդ լրացումների ահաբեկչական գործողություն կհամարվի ահաբեկչություն անելուն ուղղված բաց կոչերը, ահաբեչության ֆինանսավորումը, թե´ Ադրբեջանի ներսում, թե´ երկրի սահմաններից դուրս, Ադրբեջանի քաղաքացիներին իր երկրի սահմաններից դուրս զինված հակամարտություններին ներգրավելը ինչ-ինչ կրոնական արարողակարգերի, կամ էլ կրոնական թշնամության հողի վրա, ինչպես նաև ագրեսիվ կրոնական հոսանքներին հարող զինվորական խմբավորումների ստեղծումն Ադրբեջանում:
Եկեք առաջին հերթին փորձենք անդրադառնալ այս օրենքում փոփոխություններ անելու անհրաժեշտությանը և դրդապատճառներին: Ինչպես հայտնի է այսօր Ադրբեջանում Իրանն ակտիվ աշխատանքներ է տանում հենց կրոնական հոսաքներին աջակցելու ուղղությամբ: Տարբեր փորձագիտական մակարդակներում շատ է խոսվում այն մասին, որ Իրանը լրջորեն զբաղված է Ադրեջանում իսլամական հեղափոխություն իրականացնելու համար հիմքեր ստեղծելով : Սրա վտանգն, ըստ երևույթին, գիտակցում են նաև իշխող էլիտայում և թերևս սա էլ պատճառ է դարձել, որպեսզի ընդլայնեն «ահաբեկչություն» հասկացությունը և օրինական հիմքեր ստեղծեն ցանկացած պոտենցիալ «վտանգը» չեզոքացնելու համար:
Ադրբեջանում փաստորեն կսկսվի «վհուկների դեմ որս»: Այլ կերպ ասած Ադրբեջանի ռեժիմը ստեղծում է հավելյալ «օրինական» մեխանզմիներ իր իշխանության հանդեպ ցանկացած ոտնձգություն կանխելու համար: Չի բացառվում, որ սա հավելյալ գործիք կլինի ոչ միայն «ահաբեկչության դեմ պայքարի» այլև սեփական ժողովրդին սաստելու համար, որը եթե հանկարծ որոշի երբեմն-երբեմն բարձրացնել սեփական ձայնը հանուն ինչ-որ գաղափարների: Բայց ամեն դեպքում այդքան չխորանանք ադրբեջանական հասարակությանը սպասվող պոտենցիալ ռեպրեսիաներին և չշեղվենք թեմայից:
Ինչ վերաբերում է Իրանի գոծողություններին, կարծում եմ, որ եթե Իրանն իսկապես ցանկանա իրականացնել հեղափոխություն և իր բացարձակ ազդեցության տակ առնել Ադրբեջանը, ապա այն դա կանի անկախ նրանից, թե ինչ օրենք կընդունվի մեր հարևան երկրում: Այստեղ ավելի կարևոր հարցն այն է, թե անելիս Իրանն ինչպես կկարողանա առաջին հերթին դա համադրել Ռուսաստանի, իսկ երկրորդ` Թուրքիայի շահերի հետ, որոնց հաստատ դուր չի գա Իրանի նման նկրտումները տարածաշրջանում: Այնպես որ կապրենք կտեսնենք, բայց փաստը մնում է փաստ, որ թե´ այս, թե´ մեկ ուրիշ օրենքի ընդունում, կամ էլ փոփոխությունը չի կարող հանդիսանալ Ալիևյան ռեժիմի համար հստակ երաշխիք:
Եզրափակելով միտքս` կցանկանայի մեկ այլ` բավական ուշագրավ հանգամանքի ևս անդրադառնալ: Բանն այն է, որ այս նորությունն ինձ հիշեցրեց մի երևույթ, որը եթե լիներ այսօր, կստացվեր այնպես, որ Ադրբեջանի ներկայիս իշխանություններն իրենք իրենց համարում են ահաբեկիչներ ըստ «ահաբեչության մասին» նոր օրենքի: Հիշում եք թե ինչպես էր Ադրբեջանն 90-ականներին ակտիվ կերպով աշխատում չեչեն գրոհայինների, ավղան մոջահեդների հետ, որպեսզի այդ ահաբկեչիները գային Արցախ և կռվեին հայերի դեմ «սրբազան պատերազմում»: Ինչպես հիշում եք Ադրբեջանն այն ժամանակ ոչ միայն այդ ահաբեկիչներին էր հրավիրում «սրբազան պատերազմի», այլև Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտությանը փորձում էր հաղորդել կրոնական երանգ միջազգային հանրության շրջանում, որպեսզի մեր դեմ ուղղի առնվազն ամբողջ իսլամական աշխարհը: Այդ ուղղությամբ ակտիվ քարոզչություն էր տարվում մասնավորապես Իսլամական Կոնֆերանս Կազամկերպությունում, որպեսզի մեր դեմ Ջիհադ հայտարարվեր: Ի դեպ կարճաժամկետ հեռնկարում այդ ծրագիրն աշխատեց, և բազմաթիվ չեչեն գրոհայիններ գալիս էին մեր դեմ կռվելու հենց սրբազան պատերազմի պատկերացումներով: Ասացի կարճաժամկետ, որովհետև շատերը գալիս էին հակամարտության գոտի, համոզվում, որ ոչ մի կրոնական երանգ այդ հակամարտության մեջ չկա և վերադառնում էին իրենց տները: Հիմա փաստորեն ստացվում է այնպես, որ ադբեջանցիք դատապարտում են մի բան, որն անում էին իրենք, այն էլ պետական մակարդակով:
Ափսոս, որ օրենքը հետադարձ ուժ չունի:
Ադրբեջանն «ահաբեչության դեմ պայքարի մասին» նոր օրենք է ընդունում. Հա´մ անհույս է, հա´մ ծիծաղելի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet