▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարելի է մոտավորապես հասկանալ, թե ինչու միլիարդատեր Սոկոլովը և իր օրթախը դեռ ինքանսպանություն չեն գործել...»

Արթուր Դանիելյանը գրում է․ «Ռուս բարձրաստիճան չինովնիկները, մեծահարուստները և ղեկավարները աշխարհի ամենա սրտացավն են: Սա վիճակագրական փաստ է: Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր երկու տասնյակից ավելի թոփ-մենեջերներ ու պաշտոնյաներ, չդիմանալով ապրումներին, ինքնասպանություն է գործել, շատերն էլ այդ ապրումներին տեղի են տվել` ապրելով Ռուսաստանից շատ հեռու: Ընդ որում, որոշ դեպքերում նրանք սկզբից սպանել են սեփական երեխաներին ու կանանց, հետո նոր ինքնասպանություն են գործել: Երևի սա «ռուսական խորհրդավոր ոգու» դրսևորումն է, դոստոևսկյան ֆատալիզմը, հայրենասիրությունը... չգիտեմ:

Չար լեզուները պնդում են, որ իրականում նրանք ուղղակի ֆինանսական բնույթի հարցեր ունեին հայրենիքում և հայրենիքը այդ հարցերը փակելիս երբեմն դիմում է նման միջոցների, բայց այս պնդման որևէ ապացույց իհարկե չկա... մանավանդ, որ այս ճակատագրին ոչ բոլոր «հարցեր» ունեցողներն են արժանանում: Կան մարդիկ, որոնք, ըստ լեգենդի, ահագին փող են տարել երկրից ու փախել են, դատապարտել են ՌԴ գործողությունները Ուկրաինայում, սատարել են թշնամական արևմուտքին ու ոչ միայն ինքնասպանություն չեն գործել, այլ շարունակել են բավականին արդյունավետ համագործակցել նախկին ընկերների հետ:

Նման մի կերպար է, օրերս հայտնի դարձած, Կոնստանտին Սոկոլովը: Հնչեղ վերնագրերի համար ամեն տեղ շեշտվեց, որ ԹՐԻՊՊ-ի ղեկավար է նշանակվել ռուս գործարար Սոկոլովը, ով թեպետ ծնվել է Պետերբուրգում, բայց ազգությանբ ռուս չէ, նա հրեա է: Նա խստորեն քննադատում է ՌԴ գործողությունները Ուկրաինայում, պնդում է, որ ՌԴ իշխանությունների հետ շատ վատ հարաբերություններ ունի, ինչը սակային իրեն չի խանգարում ռուսական ամենամեծ լվացքատան ղեկավարը լինել:

Եթե շարքային լվացքատներն ընդամենը լվում ու մաքրում են ապօրինի ճանապարհով ձեռք բերված փողերը, խոշոր լվացքատները նույնը անում են` տարատեսակ պատժամիջոցների տակ ընկած խոշոր ակտիվների հետ: Եթե պայմանական ռուս օլիգարխը տասնյակ միլիարդավոր դոլարների արժեք ունեցող սեփականություն ունի արտերկում, որը, ՌԴ կառավարության հետ փոխկապակցված լինելու պատճառով, ընկել է պատժամիջոցների տակ, հայտնվում են Սոկոլովի պես «հակառուս» գործիչներ, որ գնում են այդ սեփականությունը, դուրս բերում պատժամիջոցների վտանգի տակից, որպեսզի այն շարունակի գործել ու ծառայել իր նպատակին:

Այս «նարուշիլովկան» իհարկե ունի գին: Սոկոլովը այդ գինը վճարում է` պարբերաբար Թրամփին ուղղակի և անուղղակի ֆինասնավորելով: Նախընտրական փուլում Սոկոլովը 12 միլիոն դոլլար է «նվիրաբերել» Թրամփի քարոզարշավի հիմնադրամին: Հիմա, երբ Թրամփը որոշել է սպիտակ տանը հանդիսությունների սրահ սարքել, Սոկոլովը այն 36 գործարարներից մեկն էր, որ 300 միլիոն դոլար նվիրաբերեցին այդ 8000 քառակուսի մետրանոց շենքը կառուցելու համար: Ընդ որում, շենքի ընդհանուր արժեքը 600 միլիոն է: Այսինքն 1 ք.մ. մոտ 75,000 դոլլար, կամ 75 անգամ ավել, քան դրա իրական գինն է: Ստեղ կարելի է հասկանալ` որտեղից են ներշնչվում մեր չինովնիկները և Իմ Քայլը հիմնադրամի նվիրատուները:

Այս պարզ կոմբինացիաներով Սոկոլովը Հայաստանում ռուսներից «գնում» է Հայբիզնես Բանկը և դարձնում այն «Ամիո» («ամիո» եբրայերեն նշանակում է «իմ ժողովուրդն է Աստծո լույսը»), «Վիվա Սելը», «Ռոստելեկոմը», ADC-ն, Թեղուտի հանքը և վերջապես դառնում կառուցվելիք ԹՐԻՊՊ-ի ղեկավար: ԹՐԻՊՊ-ի համաձայնագրի կնքման պահին Տրաֆիգուրա ընկերությանը տրվում է նաև Հայաստանի խոշորագույն հիմնարկների հումքի արտահանման բացառիկ իրավունքները: Տարօրինակ զուգադիպությամբ` Հայաստան այցելած Տրաֆիգուրայի մասնագետներն էլ են ռուս: Ընդ որում, նրանք առաջին հերթին գալիս են գերմանացիքից խլված ու ռուսներին փոխանցված ԶՊՄԿ, որից սնվում է ողջ իշխանական և ընդդիմադիր վերնախավը:

Քանի որ Սոկոլովին ԱՄՆ պետդեպում պաշտոն են տվել, որը կոչված է Միջին Ասիայի և Կովկասի միջև առևտրային միջանցքներ կառուցել, իսկ նույն Սոկոլովը նախագահում է հենց դատա կենտրոններ սարքող Պելագոս ընկերությունում, կարելի է ենթադրել, որ շուտով հայտնի կդառնա, որ Հայաստանում և Ղազախստանում դատա կենտրոններ կառուցող Ֆայրբրդն էլ է շուտով արդեն պաշտոնապես անցնելու Սոկոլովի հսկողության տակ: Վերջիվերջո Հրազդանյանը դատա կենտրոնը կառուցվում է ռուսկան կապիտալով Հայկական բանկերի գումարներով: Գումարներով, որ առաջացել են հենց հակառուսական պատժամիջոցներից խուսափելու միջոցով:

Էս ամեն ինչը հաշվի առնելով կարելի է մոտավորապես հասկանալ, թե ինչու, Ռուսաստանից իբր թե փախած, միլիարդատեր Սոկոլովը և իր օրթախ` Չինաստանում Գոլդման Սաքս բանկի նախկին ղեկավար Ժե Ժյանգը, դեռ ինքանսպանություն չեն գործել...

Կարելի է նաև գուշակել, թե ինչ վերաբերմունք են ունենալու Գերմանիան, Թուրքիան ու Իրանը ԱՄՆ-Իսրայել-ՌԴ եռյակի այս կոմբինացիաներին: Վերաբերմունք չունենային Սոկոլովի մասին Guardian-ը հոդված չէր գրի...»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее