Տեղեկացրել էինք, որ Մոսկվայի մերձակայքում իրար են բախվել երեխաներ տեղափոխող ավտոբուսն ու բեռնատարը, կա 18 զոհ: Վարորդը` 46-ամյա Հրաչյա Հարությունյանը, ՀՀ քաղաքացի է:
Իսկ երեկ, Հրաչյա Հարությունյանին դատարան էին տարել կնոջ խալաթով, իսկ ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ վթարի ու տասնութ զոհի համար մեղադրվողը «առայժմ բառաչում է», ինչից հետո համացանցի հայ օգտատերերն իրենց բողոքի գրառումներն էին գրել` անգործության մեջ մեղադրելով նաև ՀՀ ԱԳՆ-ին:
Փաստի առիթով ASEKOSE.am-ի թղթակիցը կապ հաստատեց ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի հետ, ով և հարցին, թե որևէ քայլեր ձեռնարկո՞ւմ է ԱԳՆ-ն, պատասխանեց, որ այո` չմանրամասնելով թե կոնկրետ ինչ քայլեր, խոստանալով արդյունքների մասին տեղեկացնել ավելի ուշ: