▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ահա այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը, մեր ուժեղ Գոհար Ղումաշյանին». Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում

«Ահա այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը, մեր ուժեղ Գոհար Ղումաշյանին»,- գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ հրապարակելով ձայնագրություն։

«Մարդու ծիծաղն է գալիս:

Պատկերացրեք՝ ինչ լավ կլիներ՝ մեր նախարարները այսպես աշխատեին ձեռնարկատերերի հետ:

Գոհարը արժանի է գովեստի և ոչ թե այս ամենին»,- գրել է Նարեկ Կարապետյանը:

***

Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ի պատասխան ԶԼՄ հարցումների
Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան»։

***

«Հարցաքննության ընթացքում իրավացիորեն մեր կողմից ներկայացվեցին երեխաների ծննդյան վկայականներն, այդ թվում՝ 2026 թվականի փետրվարի 20-ին ծնված երեխայի․ Հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերները տեղեկացված էին այդ հանգամանքի մասին»,- այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ

ներկայացվածը հանրային հասանելիություն ունեցող տվյալ է, և այս գործով ձերբակալման անհրաժեշտություն չի եղել։

«Եթե տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվում, ակնհայտորեն կարող եմ նշել, որ դրա դեմ էլ ենք առարկելու․․․ Տնային կալանքն ինքնին, կալանքին համարժեք խափանման միջոց է։ Այդ իմաստով եկեք հասկանանք՝ լավ, ի՞նչ ռիսկ պետք է լինի բացառապես դրական բնութագրվող, բարձրագույն կրթությամբ Գոհար Ղումաշյանի նկատմամբ ինտենսիվ խափանման միջոցը»,- նշեց Վարդևանյանը։

***

«Գործ ունենք բացարձակ ապօրինի քրեական հետապնդման հետ, որն ակնհայտ քաղաքական հետապնդում է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը՝ անդրադառնալով նրա ձերբակալմանը։

«Ղումաշյան Գոհարը որևէ կապ և առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ, սա մենք համարում ենք ապօրինություն, քաղաքական հետապնդման դրսևորման առանձնահատուկ ձև, իսկ երբ որ այդ քաղաքական հետապնդումը դրսևորվում է մայրական հատուկ խնամք պահանջվող երեխայի ծնողի նկատմամբ, սա առավել քան մտահոգիչ և խնդրահարույց ենք համարում։

Այս պահին առաջադրել են մեղադրանք և պետք է որոշեն՝ տանում են դատարան կալանքի, չնայած ձերբակալել են դատարան կալանքի սանկցիայի ներկայացնելու նպատակով, բայց վարույթն իրականացնող մարմինը ինքն է որոշելու իր դիրքորոշումը․ խափանման միջոցի հարց պետք է քննարկվի»,- նշեց փաստաբանը։

***

«Մենք անընդհատ լսում ենք ինչ-որ ձայնագրությունների մասին։ Այսինքն՝ ստացվում է, որ բոլորիս գաղտնալսում են։ Ապրում ենք մի երկրում, որտեղ բոլորին լսում են»,-Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Գոհար Ղումաշյանի ձերբակալմանը։

Ղազարյանի խոսքով՝ հրապարակված ձայնագրություններում, սակայն, ընտրախախտման մասին խոսք չկա․ «Ավելին՝ այս պահին նույնիսկ ընտրական գործընթաց գոյություն չունի»

***

«Հանարահավաքը տեսել, ընկել է հիստերիայի մեջ։ Գոհար Ղումաշյանը ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում, անմեղ մարդ է և պետք է լինի ազատության մեջ, նրա նկատմամբ ցանկացած խափանման միջոց կիրառելն ապօրինի է»,- Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Գոհար Ղումաշյանի ձերբակալմանը։

Նա նաև հիշեցրեց, որ այսօր հարցաքննության է հրավիրվել նաև մեր Վերժինե Ստեփանյանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատուն, և ընդգծեց․ «Սա իրենց խեղճության դրսևորումն է, վախի մթնորոլտ են ուզում սփռել։ Իրենք վախեցած են, մեզ են ուզում վախեցնել, թույլիկնե՛ր»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее