Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ահա թե ինչպես է Ադրբեջանը իր ժողովրդին պատրաստում խաղաղության՝ հայատյացության քաղաքականության հերթական վառ օրինակ ներկայացնելով հանրությանը:
Մասնավորապես, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն օրեր առաջ հայտարարել է.
«Հայկական պետությունը, ազգը և կրոնական անձինք խաբեբաներ են, նրանք խաբում են մեզ»:
Ամբողջ մի ազգի «խաբեբա» համարելը բացահայտ այլատյացություն է, և ուշագրավ է, որ այդպիսի հայտարարություն է անում այն առաջնորդը, ով պետք է հանդուրժողականության ու սիրո օրինակ ծառայի ադրբեջանական ողջ հասարակության համար»:


