▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ահազանգ. Շիրակի թեմի քահանաները լուրջ փորձության առաջ են կանգնած». Կարապետ Պողոսյան

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ահազանգ
Շիրակի թեմի քահանաները լուրջ փորձության առաջ են կանգնած:
Գյումրիում սրբապիղծները զբաղված են նիկոլի համար ամսի 7֊ին «պատարագ» կազմակերպելու մենենջմենթով, ընդամենը մեկ քահանա է համաձայնվել եկեղեցի պղծել, ում, սակայն, կիրակի ոչ մի եկեղեցի չեն տրամադրել։
Թեմում փաստացի մի տականք քահանա կա, ում վաղուց կնքել են «չլիկ» մականունով»:

***

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Շիրակի թեմից միակը, ով համաձայնել է Նիկոլի համար ֆեյք պատարագ անել Տեր Ռուբենն է․ դեկտեմբերի յոթին` թեմակալ առաջնորդին կալանավորած իշխանության համար նա սիրահոժար սուտի ծես կանի ու կփարվի Գյումրին գլխատած Փաշինյանին։
Հատուկ ընդգծեմ, որ իշխանության անունից կապի դուրս եկած անձին կտրականապես մերժել է ողջ քահանայական թեմը։
Այս մեկը, ով նիկոլական է՝ ըստ գյումրեցիների, համաձայնել է սիրով, բայց ցավոք ինքն այդ օրը հերթապահություն չունի ոչ մի եկեղեցում։
Հիմա փորձում են դրստել նաև էդ հարցը, որ տեղավորեն սրան մի եկեղեցում ու պատարագ անել։
Լրացում`
Նիկոլի պատվին ծեսն ու պատարագը ասում են հանձնարարված է կազմակերպել այս տղային` Կարեն Պետրոսյանին։ Կարենը Մայր Աթոռ հարձակում կազմակերպած ,«Նոր Հայաստան նոր հայրապետ, շարժման ակտիվիստ էր»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее