▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազությունը հիմա էլ պատրաստվում է «խլել» Առինջ մոլի տարածքը

Կոտայքի մարզի դատախազությունը հիմա էլ պատրաստվում է «խլել» Առինջ Մոլի տարածքը։

«Փաստինֆո»-ն հայտնում է․ «Կոտայքի մարզի դատախազությունը հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին։ Հայցադիմումներից մեկը ներկայացվել է ընդդեմ Աբովյան համայնքի, Գագիկ և Ջավահիր Ծառուկյանների, Արամ և Գայանե Սեդրակյանների, մյուսը՝ ընդդեմ Աբովյան համայնքի, Գագիկ Ծառուկյանի և «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ի։ Խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» տարածքի մասին է, որն, ըստ ամենայնի, պատրաստվում են խլել Ծառուկյանից։

Այս գործընթացին զուգահեռ հետաքրքիր է հատկապես իշխանության ներկայացուցիչների մոտեցումները, որով անդադար պնդում են՝ «նախկինների գույքը խլելու» մասին, միաժամանակ, իրավական տարրական հարցերի առնչությամբ տալով հետաքրքիր պատասխաններ։ Օրինակ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ՔՊ-ական թեկնածու Արուսյակ Ջուլհակյանը երեկ ԱԺ-ում ի պատասխան հարցին՝ Սահմանադրությամբ՝ անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերին հետադարձության արգելքի վերաբերյալ, հարցին՝ դա վերաբերում է միայն քրեական իրավունքին, թե մյուս ճյուղերին ևս, ինչպես նաև՝ այն նյութական, թե դատավարական իրավունքի նորմերին է վերաբերում, ասել էր, որ շատ վատ է վերաբերում, եթե ընդունելի լիներ հետադարձ ուժ տալը, բնականաբար, շատ փոփոխություններ կարվեին, որոնց հետադարձ ուժ կտային»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее