«Իրավատեր կապանցիներ» բնապահպանական ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել, որում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ծանր մետաղներով հագեցած ջուրը է հոսում Ողջի գետը:
«Սա աղետ է. Ողջի գետի փոխարեն ԶՊՄԿ-ի բաց հանքի ծանր մետաղներով հագեցած ջուրը է հոսում»,-նշվում է տեսանյութին կից:
Տեսանյութի հեղինակը նաև հայտնում է, որ «Իրավատեր կապանցիներ» ՀԿ-ն կդիմի միջազգային կառույցներին։