▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԻՆ-ը՝ Երևանում տեղի ունեցած երկրաշարժի լուրերի մասին

Հարգելի՛ քաղաքացիներ, հայտնում ենք, որ ս.թ. դեկտեմբերի 29-ին 23։00-ից մինչև 24։00 Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևան քաղաքում երկրաշարժ տեղի չի ունեցել։ Երկրաշարժի դեպքում, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, սահմանված կարգով, տեղեկացնում է հանրությանը։

Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին:

Հիշեցնենք, որ դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննսիյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ 

«Երդվում եմ հենց հիմա ամբողջ շենքս ցնցվում է!!!!(
էլ ո՞վ է զգում երկրաշարժը: Արդեն մի քանի րոպե:
հ.Գ. հոգնածը քիչ էր, հիմա էլ վախից վեր թռա բազմոցից....

(Թարմացված)
Կոմիտասում` բարձրահարկ շենքի բարձր հարկում եմ զգացել, 23:45 -ոտ, գլխապտույտ չէր, կոնկրետ դանդաղ ու թույլ ցնցումների կասկադ էր, բայց զգալի, այնքան, որ արթնացա: Վերևի հարևաններն էլ չէին: Ցնցում էր: Այդքանը»:

Նշենք, որ երկրաշարժի մասին գրառում էր կատարել նաև երգչուհի Սոնա Շահգելդյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее