▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԻՆ-ը Խոսրովի անտառ արգելոցում բռնկված հրդեհի տեսանյութ է հրապարակել

ԱԻՆ-ը Խոսրովի անտառ արգելոցում բռնկված հրդեհի տեսանյութ է հրապարակել: Նշենք, որ այսօր, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ծառայության կազմակերպան վարչության օպերատիվ խմբերը։

Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ էր բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր էր մեկնել նաև ուղղաթիռ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее