▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Կարապետյանի աղմկահարույց որոշման պատճառը

«Հրապարակ»-ը գրում է․ «Արդեն երկու օր է՝ արևմտամետ որոշ շրջանակներ աղմուկ են բարձրացրել, թե ինչու «Ուժեղ Հայաստանն» ընտրեց Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահությունը, և հեռուն գնացող հետևություններ են անում, թե ռուսամետ ընդդիմությունը հատուկ է ընտրել այդ հանձնաժողովը, որ կասեցնի կամ խաթարի դեպի Եվրոպա Հայաստանի ինտեգրման ընթացքը։

Զարմանալի է, որ այս շրջանակները ոչ մի բողոք-պահանջ չունեն այս իշխանություններից, թե ինչու գոնե երկրորդ կամ երրորդ փորձից չընտրեց նշված հանձնաժողովը, եթե դեպի Եվրոպա գնալու այդքան ջատագով էր և ընդդիմությունից նման վտանգ էր սպառնում։ Ավելորդ է հիշել, որ անցած հինգ տարիների ընթացքում, երբ այդ հանձնաժողովը ղեկավարում էր ՔՊ-ական Արման Եղոյանը, բառի բուն իմաստով՝ այն պարապուրդի էր մատնված և 5 տարում մատների վրա հաշված նիստեր է գումարել։ Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» ընտրությանը, մեզ ասացին, որ դա Նարեկ Կարապետյանի որոշումն է` մտադիր է այդ հարթակով Եվրոպային լսելի ու տեսանելի դարձնել Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների և հակադեմոկրատական քայլերի անվերջանալի շղթան՝ սկսած դատաիրավական ոլորտից, վերջացած մյուսներով»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее