▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ հավաքարարներն աշխատավարձերի իջեցման պատճառով շարունակում են բողոքի ակցիան

 

Ազգային ժողովի հավաքարարները այսօր կրկին շարունակում են բողոքի ակցիա իրականացնել՝ պահանջելով իրենց վճարել նախկին պայմանագրով սահմանված աշխատավարձը։  Ըստ նրան՝ աշխատավարձերը անհիմն են իջեցրել, ավելին՝ նախապես չի ասվել, որ աշխատավարձ է իջնելու, նոււյնիսկ խոստացել էին, որ փոփոխություններն ամենևին աշխատավարձի վրա չեն ազդելու։

 

 

Նրանք իրենց բողոքը ներկայացրին Ազգային ժողովի ԲՀԿ–ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին։  Էնֆիաջյանն էլ հորդորեց կոնտակտներ թողնել, որպեսզի նիստից հետո կարողանա խնդրի շուրջ խոսել նրանց հետ: 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մաքրությունն իրականացնող «ՔԼԻՆԵՐՍ» ՍՊ ընկերությունը առաջարկել է մաքրուհիներին աշխատել 40 հազար դրամով նախկին 67 հազար դրամի փոխարեն, սակայն ընկերությունը խոստացել է աշխատանքով ապահովել նաեւ այլ հաստատություններում։ Հավաքարարները սրան դեմ են, սպառնում են ապրիլի 1-ից այլեւս աշխատանքի չգալ, եթե իրենց խնդրին լուծում չտրվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее