▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ն ընդունեց կառավարությունում բուռն քննարկման արժանացած նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 5-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

 Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ «ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Խորհրդարանը քննարկել եւ հաստատել է նախագիծն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու հատուկ ընթացակարգի վերաբերյալ որոշման նախագիծը, ըստ որի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածում կատարել լրացում եւ դրանով կառավարությանն իրավունք վերապահել պետության համար բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ տեղափոխել աշխատանքային օրերը: Արտաքին գործերի փոխնախարարը պարզաբանել է, որ ըստ օրենքի՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել բացառապես տոների եւ հիշատակի օրերի կապակցությամբ, սակայն երբեմն անհրաժեշտություն է առաջանում տեղափոխություն կատարել, երբ անցկացվում են կարեւորագույն եւ մեծամասշտաբ միջոցառումներ:

Նշենք, որ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն առաջացել է՝ պայմանավորված հոկտեմբերի 11-12-ին Երեւանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովով:

Օրինագիծն առավոտյան նիստում ընդունվել է առաջին ընթերցմամբ, իսկ օրվա վերջին նիստում քննարկվել եւ ընդունվել է երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ նախօրեին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ մասնավորապես, հոկտեմբերի 7-ից Հայաստանում մեկնարկում են Ֆրանկոֆոնիայի օրերը եւ անհրաժեշտ է լինելու, որ երկու օր (հոկտեմբերի 11-12-ին) ոչ աշխատանքային հայտարարվի: Իսկ դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն կատարել հիշյալ օրենքում:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее