ԱԺ նախագահի տիկինը՝ Գոհար Աբաջյանն, արձագանքելով Պանդոկ Երևան ռեստորանների ցանցի հայտարարությանը, որով ներողություն է հայցվում Արարատ Միրզոյանից՝ էթիկայի խախտման վերաբերյալ, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Պանդոկ Երևան ռեստորանների ցանցի սպասարկումը միշտ համարել եմ լավագույններից մեկը: Հույս ունեմ, որ նման արտահոսքը լավ առիթ կհանդիսանա սպասարկման անձնակազմին էթիկայի և անձնական տվյալների մասին առանձին դասընթաց անցկացնելու համար:

Ավելի վաղ , Գոհար Աբաջյանը , տարածելով Արարատ Միրզոյանի գրառում-պարզաբանումը, որով ԱԺ նախագահը տեղեկացրել էր, որ դատական հայց է ներկայացնելու Նարեկ Սամսոնյանի դեմ՝ իր ֆեյսբուքյան հրապարակման մեջ արտահայտած որոշ ձևակերպումների համար, հետևյալ գրառումն էր կատարել.
Այս դատական հայցը քաղաքական հայտ ներկայացնող անպատասխանատուների դեմ է, ովքեր սուտը, վիրավորանքը ու զրպարտությունը ներկայացնում են որպես քննադատություն: Սա վերնատանը նստած ֆեյք քաղաքացիական գիտակցության դեմ է:


