▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ նախկին պատգամավորի որդին ու ընկերը Երևանում BMW-ներով «դրիֆտ» էին կազմակերպել

Մարտի 9-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մոսկովյան - Նալբանդյան փողոցների խաչմերուկում 2 BMW-ներ չարամտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները «դրիֆտ» են անում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են Արթիկ քաղաքի բնակիչ 22-ամյա Նոյ Վարագյանը, ով եղել էր  23 ՏՏ 103 համարանիշի ավտոմեքենայով, և Երևանի բնակիչ 22-ամյա Ալեն Մանուկյանը, ով եղել էր  01 XX 647 համարանիշի ավտոմեքենայով։

Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Վարագյանը ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանի որդին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее