Ազգային ժողովն այսօր գումարել է արտահերթ նստաշրջան՝ հատուկ ընթացակարգով:
Նիստն երկու անգամ 20 րոպեով ընդմիջվեց: Առաջին ընդմիջումը խնդրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նիստի սկզբում նա հայտարարեց.
«Այս նստաշրջանի հրավիրումը, հագեցած լիելը շրջանառության մեջ չեղած օրենքներով՝ այլ բան չէ, քան ոտնձգություն ԱԺ-ի նկատմամբ: ԱԺ է ուղարկել մի մարդ, որը ժամանակին խոսում էր խորհրդարանի դերի բարձրացման մասին»:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ ընդգծեց, որ օրակարգում ընդգրկված հանրային հնչեղության նախագծերին պատգամավորները չէին ծանոթացել: Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ նշեց, որ ներկայացված օրինագծերի գերակշիռ մասը մասնագիտական հանձնաժողովներում չի քննարկվել, չեն ծանոթացել օրենսդրական կարգերին:
«Կամա, թե ակամա ԱԺ-ին դարձնում են դակող մարմին»,-նկատեց պատգամավորը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ևս դժգոհեց, որ ֆիզիկապես չէին կարող ծանոթանալ նախագծերին. «Մի 10 օրենքի բացարձակ ծանոթ չենք: Լավ օրենք ընդունելու համար պետք է գոնե օրենքի նախագիծը կարդալ: Կառավարությանը դիմեք, թող էս օրենքների մի մասը հետ տանի, որովհետև որոշման համաձայն ՝ բոլոր օրենքները մինչև վերջ պետք է քննարկվեն: Արդյունքում կտանք օրենքների մի անորակ ցուցակ»: