▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում հիշեցին Ջենիֆեր Լոպեսին ու Մոնիկա Բելուչիին

ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը շարունակում է պնդել, որ պետք է օգնել կարիքավոր կանանց, ոչ թե բոլորին քիչ-քիչ օգնել, արդյունքում իրականում ոչ ոքի չօգնել:

«Միայնակ մայրեր, ժամանակավոր անաշխատունակներ, հղիներ..պարտադիր չէ, որ կարիքավոր են իրենք:

Նույնիսկ, եթե միայնակ չէ  այդ մայրը, կարիքավոր է, եկեք օգնենք: Հոլիվուդյան աստղերի 90 տոկոսը միայնակ մայրեր են.օրինակ Ջենիֆեր Լոպեսը, Մոնիկա Բելուչի ու դժվար թե պետությունը նրանց նպաստ տա, ինչ է, թե միայնակ մայր են: Դրա կարիքը նրանք չունեն: Եկեք ռեսուրսներ արդյունավետ օգտագործենք»,-կոչ արեց պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее