Ազգային ժողովում 2 ժամ անց, վերջապես քվորում ապահովվեց եւ խորհրդարանը քվեարկում է նախորդ օրը քննարկված օրինագծերը: Նշենք, որ ԱԺ օրակարգում ընդգրկված բոլոր 6 հարցերը երեկ քննարկվել են:

Հիշեցնենք, որ օրակարգում ընդգրկված են հետեւյալ օրինագծերը.
- «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
- «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
- «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
- «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, (երկրորդ ընթերցում)
- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին:


