▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ պատգամավոր Արմեն Կարապետյանի մտքի գոհարները

Հասարակությունը դեռ չէր մարսել Վ.Պուտինի զուգարանի մաքրող Ա.Նիկողոսյանի ստրկամիտ կոչերը, որ ՀՀ-ն դառնա ռուսական «գուբերնյա», հիմա էլ իր ԳԵՐՍՏՐԿԱՄԻՏ հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ Սյունիքի մարզը ներկայացնող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Կարապետյանը...Սույն անորակ երեսփոխանն էլ գտնում է, որ «Մենք չենք կարող ասել, որ մեր հանրապետության նախագահը հավասար է ՌԴ-ի նախագահին...Չի կարելի ասել, որ ՀՀ նախագահը պետք է հավասար լինի ՌԴ-ի նախագահին...Մեր բնակչությունը պետք է հասկանա, որ մենք Հայաստանի Հանրապետութան քաղաքացի ենք և դիմում ենք Ռուսաստան երկրին, որ գնանք այնտեղ աշխատենք, մեր ընտանիքները պահենք...Ռուսաստանը չի գալիս Հայաստան` աշխատի, որ իրենց ընտանիքը պահի...Հակառակն է, ճի՞շտ է: Նշանակում է, որ սա պետք է մենք ընդունենք...Պուտինը Ռուսաստանի Դաշնության նախագահն է, որ ամբողջ աշխարհը սարսափում է այդ երկրից: ԱՄՆ-ը, եվրոպական երկրները, որ մտածմունքների մեջ են, ի՞նչն է պատճառը՝ սարսափում են...Մենք պետք է մեր մեջ արդեն հասկանանք, որ մենք ՀՀ փոքր երկրի՝ շատ քիչ հնարավորություններով երկրի քաղաքացի ենք: Այ սա՛ պիտի հասկանանք մենք...»
Ու սույն ստրկամիտ արտահայտությունների և մտքերի հեղինակը ՀՀ ԱԺ պատգամավոր է...Ինձ մի բան է զարմացնում..Մի՞թե մեր պատգամավորների մեջ կան այսքան ՊՐԻՄԻՏԻՎ և անմակարդակ անձինք, որոնք չեն հասկանում, որ, լինելով քաղաքական գործիչ և հանրային անձ, ԻՐԱՎՈՒՆՔ չունեն շատ դեպքերում «անկեղծանալ» և ի ցույց դնել սեփական ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, որը ՄԵԾ վնաս է հասցնում մեր պետականությանը և շահերին...Ա.Կարապետյանը լավ կլիներ իմանար, որ աշխարհի ԲՈԼՈՐ պետությունները և նրանց ղեկավարները ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ են...Լինի դա Բուրկինա Ֆասոն, թե Մեծ Բրիտանիան...Ինչ վերաբերում է ՄԵԾ ու փոքր երկիր լինելուն, ապա լավ կլիներ, որ ԱԺ պատգամավորը պարզաբաներ, թե ի՞նչ նկատի ունի` դա ասելով...Մեծ տարածք, բնակչություն, տնտեսություն, բանակ և այլն...Այո, ՌԴ-ն աշխարհի ամենամեծ տարածք ունեցող երկիրն է...Բանակն էլ է համարվում մեծերից մեկը...Բայց մյուս ոլորտներում ՌԴ-ն շատ "փոքր" է...
Բոլորս էլ գիտենք, որ ամենաթանկ «ապրանքը» մարդն է...Նա և՛ արտադրող է, և՛ սպառող...17 101 481 կմ² տարածք ունեցող ՌԴ-ի բնակչությունը կազմում է ընդամենը 142 միլիոն մարդ, այն դեպքում երբ 144, 000 կմ² տարածք ունեցող Բանգլադեշում բնակչության թիվը կազմում է 159 միլիոն մարդ... Էլ չեմ ասում Չինաստանի ու Հնդկաստանի մասին, որոնց ամենամեծ նահանգներում այնքան մարդ է բնակվում, որքան ամբողջ ՌԴ-ում...
Տնտեսական առումով ՌԴ-ին կարելի է դասել աշխարհի «փոքրիկ» երկրների շարքին...Նա չի էլ կարող մրցակցել ԱՄՆ-ի, Չինաստանի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Գերմանիայի և շատ այլ երկրների տնտեսությունների հետ...
Գիտության, կրթության և շատ այլ առումներով էլ ՌԴ-ն զիջում է շատ այլ երկրների...Հիմա, ի՞նչ...Վ.Պուտինը պետք է «պպզած» ման գա նրանց ղեկավարների դեմ... Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ ՌԴ-ն թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին աշխատել իր երկրի տարածքում և այդ գումարներն ուղարկել Հայաստան, ապա ԱՆՏԵՂՅԱԿ պատգամավորին կասեմ, որ ՆԱԽ ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցները անում են այն աշխատանքը, որը ՌԴ քաղաքացին չի անում...Երկրորդ՝այդ գումարների ՄԵԾ մասը նորից վերադառնում է ՌԴ՝գազի, էլեկտրաէներգիայի, կապի և այլ վարձավճարների տեսքով...Ըստ սույն պատգամավորի` Թուրքիայի նախագահը պետք է Գերմանիայի վարչապետի ոտքերը պաչեր, որովհետև մոտ 5 միլոն թուրք բնակվում և աշխատում է Գերմանիայում, իսկ վաստակած գումարի մեծ մասն էլ ուղարկում է Թուրքիա... 
Բազմամիլիոնանոց սփյուռք ունեցող Հայաստանը և նրա օրենսդիր մարմնի ներկայացուցիչները ԻՐԱՎՈՒՆՔ չունեն բարձրաձայնել այսպիսի մտքեր... Արմեն Կարապետյանը լավ կլինի իմանա, որ Վ.Պուտինից ՈՉ ՈՔ էլ չի վախենում...Ոչ ոք չի վախենում ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ չունեցող երկրից, որին կարելի է ծնկի բերել միայն ՆԱՎԹԻ գները նվազեցնելով...Ոչ ոք չի վախենում ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ չունեցող երկրից, որն իր բանջարեղենի պահանջարկի 86% մինչև վերջերս ապահովում էր ներկրումների միջոցով... 
Հ.Գ.Այո, ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է...Սակայն ես կտրականապես դեմ եմ, որ այդ հարաբերությունները լինեն ավագի և կրտսերի հարաբերություններ...Այդ ամենի մեղավորը մենք են, որ թույլ ենք տվել ոմանց այդպես մտածել...Հանցագործ եմ համարում նրանց, ով գտնում է, որ մենք պետք է դառնանք ՌԴ մաս, որ «ավելի լավ է ապրել ռուսների լծի տակ» կամ որ մեր նախագահը չի կարող հավասարվել ալամ աշխարհի ահ ու սարսափ Վ.Վ. Պուտինին... 
ԱԺ պատգամավոր Արմեն Կարապետյանը լավ կլինի ուսումնասիրի Իսրայել պետության պատմությունը...Հուսով եմ, որ դրանից հետո նա կհարաժարվի իր ՍՏՐԿԱՄԻՏ և պետականանվաստ մտքերից...

Գագիկ Համբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее