fnews.am-ը գրում է, որ չնայած նրան, որ ազգիս օրենսդիրներից շատերը հենց նոր են իջել ամպերից ու գրեթե կիսասրբեր են, սակայն որոշների անունների շուրջ ուշագրավ խոսակցությունների պակաս գրեթե չի նկատվում:
Բոլորովին վերջերս էլ, քաղաքական որոշ շրջանակներում ակտիվ խոսակցություններ են սկսվել պտտվել այն մասին, որ ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը`հայտնի Մխիկը, բացի օրենքներ գրել-ջնջելուց նաեւ այլ գործերով է փորձում զբաղվել, այն էլ՝ հարեւան Վրաստանում:
Իսկ թե ինչի՞ մասին է գնում խոսքը, ներկայացնում ենք ստորեւ.
-Պարոն Մխիթարյան, վերջերս լուրեր են պտտվում այն մասին, որ Ձեզ պատկանող «Խնուս» ընկերության տարածքը մտադիր եք վաճառել, եւ դուք էլ շատերի նման ցանկություն ունեք ճանապարհ ընկնելու դեպի Վրաստան` իհարկե բիզնես գործունեությամբ զբաղվելու համար:
-Ազիզ ջան: <Խնուս> ֆիրմա կա, ոչ մեկ էլ չի ուզում վաճառի, դա ուղղակի ճիշտ ա, չի աշխատում:
-Իսկ ինչո՞ւ չի աշխատում:
-Ազիզ ջան, էտի վաղուց ա էղել, մակարոնի ցեխ ա եղէլ, փակվել ա, եղբայրս ա դրանով զբաղվել, ո՞վ ա ասում տենց բաներ… Վրաստա՞ն խի պիտի գնանք, մեր հայրենիքը թողած:
-Նաեւ ասում են, որ բավական մեծ տարածքներ ունեք, որոնք վաճառում եք:
-Չէ, չէ, սուտ են ասում, ազիզ ջան:-Իսկ, որ Վրաստանում նոր բիզնես պրոյեկտ եք փորձելու իրականացբել, դրան ի ՞նչ կասեք:
-Ես իրավունք չունեմ բիզնեսով զբաղվելու: Ո՞վ ա տենց բաներ քնում, հելնում, մտածում ու ասում: Առաջին անգամն եմ լսում, չէ նման բան չկա:
-Բա որ բիզնեսով չեք զբաղվում, ի՞նչ միջոցներով եք թանկարժեք ջիպերով շրջում քաղաքում: Երեւի պատգամավորի համեստ աշխատավարձո՞վ:
-Էտի վարկով ենք վերցրել Ամերիա բանկից, փողն էլ ամեն ամիս փակում ենք, էտ ի՞նչ հարցեր եք տալիս:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում