▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ պատգամավորներն իշխանափոխություն կանեն

«Իշխանությունը պահելու համար ուղղակի անհրաժեշտ էր սահմանադրական փոփոխություն կատարել, այլ ելք չկար.անգամ իշխանությունը կդադարեր ինքն իր մասին մտածել: Սա իշխանությունը պահելու կամ երկարաձգելու մեխանիզմ է, որն իրեն չի արդարացնի»,-այս կարծիքին է քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:

Նրա հետ միակարծիք չէ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը.

«Սահմանադրական փոփոխություններն իրենց ծավալով այնպիսին են, որ կարելի է ասել՝ հեղափոխություն վերևից: Ձգտում ենք ունենալ կառավարման արդյունավետ համակարգ, իրավունքի գերակայություն: Նույնիսկ ընդդիմադիր դիրքում հանդես եկող Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն է աջակցում սահմանադրական բարեփոխումներին» ,-նշում է պատգամավորը:

Քաղաքագետը հակադարձում է.

«Պառլամենտական համակարգում դժվար է կառավարել այն մեթոդներով, որոնցով որ կառավարվել է ՀՀ-ն վերջին 25 տարիներին: Ինչ-որ պահի Գործադիր իշխանության ղեկավարը դուրս կգա վերահսկողությունից ու կսկի ինքնուրույն խաղալ: Բացառված չէ, որ պատգամավորները իշխանափոխություն կանեն ու խորհրդարան կբերեն նոր ուժեր: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա այն  հասկանում է, որ խորհրդարանական մոդելը լավագույն է և միակ ճանապարհն է դեպի ժողովրդավարություն: Չեմ բացառում, որ ակնակալիք ունեն ընդգրկվել հաջորդ կառավարությունում»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее