«Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանը ներքաշեք պատերազմի մեջ, ստեղծեք մի իրավիճակ, որտեղ կկարողանաք իշխանափոխություն իրականացնել»,-ընդդիմությանը դիմելով և անդրադառնալով Տավուշից մեկնարկած շարժմանը՝ ԱԺ ամբիոնից ասաց Ալեն Սիմոնյանը։ «Նպատակը ՀՀ չունենալն է, կամ էլ ունենալ մի հատ միավոր, օրինակ, Ռուսաստան-Բելառուս կազմի մեջ, և ունենալ հպատակ իշխանություն, ոնց 30 տարի եղել է։ Չի ստացվելու, մենք չենք թողնելու, որ Հայաստանը իր անկախությունը կորցնի։ Արտահերթ ընտրություններից եք խոսում, դե մանդատները դրեք, դուք կարա՞ք մանդատ դնեք, պաշտոնների համար իրար մեջ էնքան կգզվրտվեք։ 10 ամիսը մեկ կարանք ձեզ տանենք արտահերթ ընտրությունների, հաղթենք, բերենք։ Արծվիկ Մինասյանն ասում է՝ եկեղեցին, որը կանգնած է քաղաքական պրոցեսների ակունքներում, ցնդվելու բան ա, եկեղեցին ո՞նց պետք է կանգնած լինի քաղաքական պրոցեսի ակունքում, գնացեք կուսակցություն գրանցեք, Դոգի կուսակցության հետ մրցեք հաջորդ ընտրություններում։ Եկեղեցին տնտեսական հիմնարկ ա դարձել, գիտե՞ք մոմի շահույթը ինչքան ա, լավ էլի, մարդկանց էշի տեղ մի դրեք, էլի»,- ասաց Սիմոնյանը։ Վերջինիս ելույթի ժամանակ ընդդիմությունը լքեց դահլիճը։ |
Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ ընդդիմությունը լքեց դահլիճը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet