27-ամյա Ալեքսանդր Անտոնյանը Կրասնոդարի Կուշչևսկի շրջանի կենտրոնական հիվանդանոց է տեղափոխվել անսովոր վնասվածքով: Բժիշկները սարսափել են. տղամարդու կրծքավանդակում 5 սմ տրամագծով ջրատար խողովակ է խրված եղել: Life News-ի հաղորդմամբ Ալեքսանդրն ավտոմեքենայով ընթանալիս է եղել մայրուղիով, հանկարծակի դիմացից ընթացող բեռնատարի թափքից մետաղական տասնյակ առարկաներ են թափվել, դրանցից մի քանիսն էլ Ալեքսանդրի մեքենային են հարվածել: Ալեքսանդր պատմել է, որ սկզբում նույնիսկ չի էլ գիտակցել, որ իր մարմնի մեջ խողովակ է խրվել, պարզապես մարմինը հանկարծակի անշարժացել է, ձեռքերը թուլացել են: Դեպքի վայր ժամանած ԱԻՆ-ի աշխատակիցները սղոցել են խողովակի կտորը և շտապօգնություն կանչել:
«Վնասված են եղել թոքերը, լյարդը. ևս մի քանի միլիմետր և խողովակը կխրվեր սրտի մեջ: Երբ մենք բացեցինք կրծքավանդակը, սիրտը բախում էր հենց խողովակին: Բարեբախտաբար չի տուժել նաև ողնաշարը», - պատմել է բժիշկներից մեկը:
Վիրահատությունը տեւել է երեք ժամ, մասնագետները հեռացրել են օտար մարմինը, կարել թոքերը եւ լյարդը եւ փակել կրծքավանդակը: Այժմ Ալեքսանդրին ահավոր վթարի մասին հիշեցնում են միայն կարերը եւ վիրակապը:
Հիվանդանոցում Ալեքսանդրը երկու շաբաթ է անցկացրել. Հիմա սարսափելի միջադեպի մասին նրան հիշեցնում են միայն վերքն ու սպիերը: «Ես շնորհակալ եմ Աստծուն, որ նա ինձ երկրորդ կյանք է նվիրել: Այն, որ ես կենդանի եմ մնացել, պարզապես հրաշք է»,- ասում է Ալեքսանդրը: