Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում նախաքննության ընթացքում «հարկային ստուգումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների կատարման նպատակով մինչ օրս ՀՀ պետական բյուջե է փոխանցել 3.165.448.706 ՀՀ դրամ , ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19.600.000 ԱՄՆ դոլար գումար»: Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը՝ ի պատասխան «Ազատության» գրավոր հարցման:

«Թիվ 58213018 քրեական գործի նախաքննության ընթացքում Ալեքսանդր Ազատի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով [«խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»], և որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը», – փոխանցում է ԱԱԾ-ն:

Ըստ նույն աղբյուրի՝ դեռևս կալանքի տակ է պահվում Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշվեհամարին առկա 3 միլիոն 855 հազար 760 դոլարին համարժեք 1 միլիարդ 873 միլիոն 899 հազար 360 դրամ գումարը, և առաջիկայում նախատեսվում է կալանքի տակ պահվող գումարը ևս ուղղել հարկային պարտավորությունների կատարմանը:
«Փոխանցումները կատարվել են բանկային եղանակով», – նշում է ԱԱԾ-ն:
Ավելին՝


