▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսանդր Վարպետյանը «Զվարթնոցի» գոտում դեռ պետք է մնա մինչև այս կիրակի

Ֆրանսիայի քաղաքացի, ազգաբան և էաբան Ալեքսանդր Վարպետյանը, նախնական տվյալներով, պետք է այժմ գտնվեր օրենքով նախատեսված տարանցիկ գոտու հատուկ կացարանում, սակայն պրն Վարպետյանն այսօր հայտնել է, որ իրեն չեն տրամադրել հատուկ կացարան, չկան կենցաղային պայմաններ: 

«Ոչ ոք չի բացատրում այս խայտառակության պատճառը»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Ալեքսանդր Վարպետյանը: Ըստ նրա` իրեն անգամ քնելու տեղ չեն հատկացրել:

«Մնացել եմ տրանզիտային ընդհանուր սպասասրահում և ստիպված եմ գիշերել երկաթյա աթողների վրա: «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտում դեռ պետք է մնա մինչև այս կիրակի»,- նշեց Վարպետյանը:

Վարպետյանը լուրջ անհանգստություններ ունի, որ կարող են անգամ իր կյանքն ու առողջությունը վտանգված լինել: Նրա հարազատներն ու բարեկամները պահանջում են Վարպետյանին տրամադրել օրենքով և ՀՀ կառավարության 07.02.2008թ. N 127-Ն  որոշմամբ սահմանված պայմաններ ու իրավունքներ:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ի գիշերը Ալեքսանդր Վարպետյանին թույլ չեն տվել հատել Հայաստանի պետական սահմանը և այժմ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից նա պահվում է «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտու հատուկ կացարանում` դեռ անհայտ ժամանակով:

«Ալեքսանդր Վարպետյանի հայանպաստ գործունեությունը քաջ հայտնի է հայրենիքում. նա իր ողջ կյանքը նվիրել է հայագիտությանն ու ազգապահպանության գերխնդրին` հայեցի դաստիարակելով քանի սերունդներ: Այսու` անհասկանալի է, թե ինչու է Ալեքսանդր Վարպետյանի մուտքը հայրենիք արգելվել:

Ալեքսանդր Վարպետյանի մտերիմները, համակիրները եւ ընթերցողները պահանջում են պարզաբանել այս խնդիրը և հանրությանը ներկայացնել այդ արգելքի պատճառները»,- ասված է նրա համակիների տարածած նամակում, որն ուղղվել է Սերժ Սարգսյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее