«Ես ցավով եմ ասում՝ մենք արտաքին քաղաքականության դոկտրին չունենք»,-խոսելով միջազգային ասպարեզում ինֆորմացիոն պայքարի մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով.
«Ես տարիներ շարունակ կրկնել եմ, որ անկախությունից հետո արտաքին հարթություններում երբ փորձում էին գոնե հասարակական կազմակերպությունները ակտիվ դիրքորոշում ունենալ. Իշխանությունը միշտ դժգոհում էր ու կոչ էր անում, լռել»:
Անդրադառնալով թեմային` բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց, որ հայկական կողմը բացարձակապես նշանակություն չի տալիս ինֆորմացիոն պայքարին:
«Տեսեք՝ Ոուկրաինայի խնդրով Ռուսատանի որ հեռուստաալիքը միացնում ես, քարոզչություն է, Արևմտյան որ հեռուստաալիքը միացնում ես, քարոզչություն է: Իսկ մեզ թվում է՝ բոլորն ամեն ինչ գիտեն: Եբթադրենք Ալիևն ասում է Երևանն Ադրբեջանի պատմական տարածք է, մենք չենք պատասխանում: Իրականում ոչ ոք ոչինչ չգիտի: Առ այսօր կարող է պատահել միջազգային որևէ լուրջ միջոցառման ես ներկայանամ՝ Դանիելյան Արմենիա, և լսեմ՝ «Ռոմենիա», «Ալբանիա»: Մենք դուրս ենք մնացել համաշխարհային պատմությունից: Մեր մասին գիտեն միայն նեղ մասնագետները: Ալիևը կարող է վեր կենալ, հայտարարել և նրան կարող են հավտալ»: