Նախօրեին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի դիվանագիտական ծառայությունների մարմինների ղեկավարների V խորհրդակցությունը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, խորհրդակցությանը մասնակցել է նաև Իլհամ Ալիևը, ով իր ելույթում՝ խոսելով Ադրբեջանի արտաքին քաղաքականության մասին, անդրադարձել է հակամարտությանը՝ հերթական անգամ պատերազմի սպառնալիքներ հնչեցնելով:
Նա մասնավորապես ասել է՝
«Իհարկե, հնարավոր են հակամարտության կարգավորման այլ եղանակներ, սակայն մենք երբեք չենք չենք թաքցրել, ավելին՝ բացեիաբաց հայտարարել ենք, որ հակամարտության լուծման ռազմական ճանապարհը ևս չենք բացառում»:
Ալիևի խոսքով.
«Մենք ապրում ենք իրական աշխարհում և պետք է հաշվի նստենք իրականության հետ: Այդ պատճառով մեր քաղաքականությունը՝ կապված շարունակական բանակաշինության հետ, ցույց է տալիս, թե որքան ճիշտ էին մեր քայլերը: Մենք այսօր կարող ենք խնդիրը լուծել և ռազմական եղանակով, սակայն համարում ենք, որ բանակցությունների հնարավորությունը դեռ ամբողջությամբ չի մարել: Օգտագործելով քաղաքական, տնտեսական, և ռազմական ճնշում՝ մենք ձգտելու ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ամբողջական կարգավորմանը: Խնդիրը չի կարող սառեցվել: Այս մասին պետք է իմանան նաև այս խնդրով զբաղվող միջնորդները»:
Ալիևը նշել է, թե միջնորդների ակտիվությունը պայմանավորված է Ադրբեջանի տնտեսական և ռազմական հզորությամբ: Ապա շարունակել.
«Թե նրանք, թե Հայաստանը գերազանց գիտեն, որ ցանկացած պահի, օգտագործելով մեր ռազմական ուժը, կարող ենք վերջնականորեն լուծել հակամարտությունը: Մենք ավելի ու ավելի ենք ուժեղանում, իսկ ուժն այսօր հզոր դեր ունի:
Նա կրկին «հիշեցրել է», որ Լեռնային Ղարաբաղը «ադրբեջանական» տարածք է: