▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը

Դիտեք նաև՝

 

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն այժմ ընթանում է երկու ուղղությամբ. Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ հանդիպմանը։

Այս մասին գրում է ադրբեջանական «Մինվալ»-ը:

Ընդգծելով, որ այդ կապակցությամբ Ադրբեջանն առաջարկել է հանդիպումներ կազմակերպել Բաքվում՝ Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի հայ բնակիչների հետ անմիջական կապ հաստատելու համար, պետության ղեկավարն ասել է, որ դրա հետ կապված Ադրբեջանը հատուկ ներկայացուցիչ է նշանակել, և որ նրանք հրավիրվել է Բաքու՝ քննարկելու վերաինտեգրման և տարբեր ենթակառուցվածքների նախագծերը։

Ալիևը միաժամանակ ուշադրություն է հրավիրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում են երկկողմ բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ։

Նշելով նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը՝ Ալիևն ասել է, որ դա միտումնավոր սադրանք էր Հայաստանի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее