ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Երեկ Բաքվի բռնապետ Ալիևը իր շատ ծավալուն ելույթի ժամանակ մի քանի անգամ Հայաստանի Հանրապետությունը կոչել է «Արևմտյան Ադրբեջան» ու նշել, որ հայերը «եկվոր են» իրենց իսկ պետությունում ու ապրում են ադրբեջանցիներին «պատկանող» տարածքներում։ ՀՀ սուվերեն ու լեգիտիմ ԱԳՆ-ն շարունակում է լռել այս թեմայի շուրջ, սա էլ ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն չեն, որ արագ-արագ պատասխանեն։ Այս լռությունը մեզ վրա շատ թանկ է նստելու, սա խոսում է պետության չգոյության ու կատարյալ ձախողման մասին։
Ալիևը մի քանի անգամ Հայաստանի Հանրապետությունը կոչել է «Արևմտյան Ադրբեջան»․ ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է լռել այս թեմայի շուրջ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet