▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը «Ռուսաստանի ստրուկ» է անվանել Հայաստանին և վիրավորական արտահայտություններ հնչեցրել հայերի հասցեին

Բաքվում անցկացվող միջազգային համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին վիրավորական արտահայտություններ է հնչեցնել՝ Հայաստանին անվանելով «չզարգացած, Ռուսաստանից կախված, Ռուսաստանի ստրուկ», ասել է, թե հայերը հոգեբանական օգնության կարիք ունեն, Հայաստանի պատմությունը որակել է կեղծ, հորինված, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին էլ անվանել «պատերազմական հանցագործ»։

«Նույնիսկ Շվեդիան և Ֆինլանդիան հաշվի են առնում ահաբեկիչներին ապաստան տրամադրելու հարցում Թուրքիայի օրինական պահանջները։ Եվ Ռուսաստանի այս փոքրիկ, խեղճ, կախյալ դաշնակիցը, ես կասեի՝ Ռուսաստանի ստրուկը, հայտարարում է, որ մի օր գրավելու են թուրքական տարածքները։ Սա թունավորված գիտակցության վկայություն է»,- ասել է նա միջազգային լրագրողների և փորձագետների հետ հարցուպատասխանի ընթացքում։

Ալիևը նաև հայտարարել է, որ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» գործարկման թեման այժմ Ռուսաստանի հետ է քննարկում, քանի որ, նրա խոսքով, «Հայաստանի Ռուսաստանի արբանյակն է», և ինքը չի պատրաստվում այլևս ժամանակ վատնել Հայաստանի հետ այդ հարցով բանակցությունների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее