▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևն իր ելույթում հերթական ագրեսիայի դոզան է պարպել»

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրել է.

«Դեկտեմբերի 31-ին Ադրբեջանում տոնում են «համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրը»: Այդ օրը Ալիևը իր ելույթում հերթական ագրեսիայի դոզան է պարպել, քանի որ չէի ուզում տոնական օրերին հիշատակել այդ թեման, հիմա որոշ կետեր եմ ներկայացնում նրա ելույթից, մեջբերումներն անում եմ ուղիղ, առանց փոփոխության.

«2023 թվականին մեկօրյա հակաահաբեկչական գործողության արդյունքում Ադրբեջանը լիովին վերականգնեց իր պետական ինքնիշխանությունը, ապահովվեց օկուպացիոն ուժերի դուրսբերումը ադրբեջանական տարածքից, ոչնչացվեց թշնամու բանակը, ոչնչացվեց կամ որպես ավար վերցվեց թշնամու զինտեխնիկան։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ սրտանց շնորհավորել ադրբեջանցի ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։

Երբ 2020 թվականին ավարտվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմը, և մեր դրոշը բարձրացվեց Շուշայում (Շուշիում) և ազատագրված այլ տարածքներում, բոլորս լավ գիտեինք, որ մեր գործը կիսատ էր մնում։ Ադրբեջանը պետք է ամբողջությամբ վերականգներ իր պետական ինքնիշխանությունը և արեց դա։

Սեպտեմբերի 19-ին սկսված և ընդամենը մեկ օր ու նույնիսկ ավելի քիչ տևած հակաահաբեկչական գործողությունը պսակվեց ադրբեջանական բանակի լիակատար հաղթանակով: Անջատողական ռեժիմը ընկավ, ծնկի եկավ մեր առջև, բարձրացրեց սպիտակ դրոշը, հանձնվեց, ընդմիշտ դուրս բերվեց մեր հողերից և նետվեց պատմության աղբանոցը: Դրանով Ադրբեջանում անջատողականությունն արմատախիլ արվեց, և այդ չարիքն այլևս չի կարող գլուխ բարձրացնել մեր հողերում։

Ադրբեջանական բանակը կրկին ցուցաբերեց պրոֆեսիոնալիզմ, հերոսություն, իսկ մեր զինվորներն ու սպաները՝ անձնազոհություն։ Նրանց պայծառ հիշատակը հավերժ կապրի մեր սրտերում: Պետք է նշեմ նաև, որ մեր նահատակների արյունն առանց վրեժի չմնաց։ Մենք մարտի դաշտում վրեժ լուծեցինք, ինչպես ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների, այնպես էլ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ զոհված մեր զինվորների, սպաների և քաղաքացիական անձանց, Խոջալուի ցեղասպանության զոհերի համար։

2023 թվականի ապրիլին մենք ամբողջությամբ վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի Լաչինի ուղղությամբ սահմանվեց սահմանային անցակետ, և այդ օրվանից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամբողջությամբ վերականգնվեց: Ադրբեջանական ժողովուրդը լավ է հիշում, թե ինչ աղմուկ էր բարձրացել աշխարհում, հատկապես արևմտյան երկրներում, որոնք կանգնած են Հայաստանի հետևում, այն երկրներում, որոնք մշտապես աջակցում են նրանց, մեր դեմ անհիմն մեղադրանքներ են առաջադրվել։ Ոչ մի մեղադրանք, ոչ մի ճնշում չէր կարող ազդել մեր կամքի վրա։ Ես այն ժամանակ էլ էի ասում, որ ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա։ Մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք ինքներս ենք վերահսկողության տակ վերցրել մեր սահմանները և թույլ չենք տա որևէ մեկին իշխել մեր հողերում։ Սա մեր հողն է, մենք ենք տերը այս հողի և անելու ենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում միջազգային իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում։ Եվ դա էլ դաս չդարձավ օկուպանտներին, դաս չդարձավ նրանց հետևում կանգնած հակաադրբեջանական ուժերին։ Դրա համար էլ սեպտեմբերին իրականացված հակաահաբեկչական գործողությունն անխուսափելի էր, և մենք այն իրականացրեցինք, հպարտ ենք դրանով, հպարտության զգացում ունենք։ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի, աշխարհում ապրող յուրաքանչյուր ադրբեջանցի իրավամբ հպարտության զգացում է ապրում։

Այսօր Ղարաբաղն ու Արևելյան Զանգեզուրը վերածվել են մեծ շինհրապարակի։ Մենք նորից կառուցում ենք մեր քաղաքներն ու գյուղերը։ Այս տարի հայրենի հողեր արդեն վերադարձել են մոտ 5 հազար վերաբնակներ։

Մեկ տարվա ընթացքում իրենց տները կվերադառնան նաև Խոջալուի և Խանքենդիի բնակիչները։ Մենք՝ այդ հողերի տերերս, կառուցում և արարում ենք։ Մենք շինարար ու արարող ժողովուրդ ենք։ Հայերը 30 տարվա ընթացքում ավերել են մեր հողերը, հողին հավասարեցրել բոլոր տները, պատմական շենքերը, մզկիթները, մեր դեմ ցեղասպանություն են գործել, միևնույն ժամանակ՝ ուրբիցիդ, էկոցիդ։ Մեր գետերը թունավորվել են, մեր անտառները՝ հատվել։ Այս ամենն արվել է հայկական պետության կողմից։ Ցավոք, այդ հանցագործությունների համար նրանք մինչ օրս չեն դարձել արևմուտքում դատապարտման առարկա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее