AM Ամբիոնի թեման` «Ջարդված տակառիկի առաջ»: Մենք չէինք կարող անտարբեր անցնել Մհեր Մկրտչյանի ու Եղիշե Չարենցի արձանների պատմության կողքով: Ո՞վ է մեղավոր. քաղաքապետարա՞նը, որ կավե արձան է տեղադրել, թե՞ հասարակությունը, որ պահելաձևի տարրական կանոնները չգիտի:
Նախագծի հյուրերն են`քանդակագործ Սուրեն Մելքոնյանը, ուսանող Սմբատ Ղահրամանյանը, քանդակագործ Հրանտ Հովսեփյանը, բլոգեր Տիգրան Քոչարյանը:
AM Ամբիոնը նախագիծ է, որտեղ թեմաները ակտուալ են, իրադարձություններն էլ` անժամկետ:
Հեղինակ և վարող` Աելիտա Չիլինգարյան
Asekose.am/TV