«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2022 թվականի տարեվերջին մանկապարտեզների դաստիարակներին և դայակներին տհաճ անակնկալ էր սպասվում: Բանն այն է, որ յուրաքանչյուր տարի դեկտեմբեր ամսին դաստիարակներն ու դայակները խորհրդանշական գումար էին ստանում որպես ամանորյա պարգեւավճար: Սակայն մանկապարտեզներից ահազանգեցին, որ այս տարի որևէ գումար չեն ստացել և ավելին, տեղում ներքին խոսակցություններ են ծավալվել, թե պատճառը բյուջեի սուղ միջոցներն են, որն էլ ծախսվել է ամանորյա զարդարանքի, Եվրոտեսիլ 2022 մրցույթի կազմակերպման հետ կապված հարցերի վրա և արդյունքում պարգևավճարի համար գումար չի մնացել: Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը հաստատեց, որ այս տարի պարգևավճարներ չեն եղել: Սակայն վերջինի խոսքով, դա պարտադիր բնույթ չի կրել, հետևաբար որևէ զարմանալի բան չկա»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Ամանորյա ձևավորումից հետո բյուջեում փող չկա․ դաստիարակները պարգևավճար չեն ստացել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet