▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամանորյա «նվեր» արմավիրցիներին. Երեւան–Արմավիր երթուղու վարձավճարն այսօրվանից թանկացել է

Երեւան–Արմավիր–Երեւան երթուղու վարձավճարն այսօր՝ հունվարի 8–ից, թանկացել է։

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է news.am–ը՝ այսօրվանից վճարը դարձել է 500 դրամ։ Նշենք, որ տարիներ շարունակ արմավիրցիները երթեւեկել են 400 դրամով։

Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը   հաստատել է թանկացման լուրը։

«Ընկերությունը մրցույթը շահել էր 500 դրամով, բայց սպասարկել էր 400 դրամով, Հիմա քանի որ թարմացրել են ավտոպարկը, նոր մեքենաներ են ձեռք բերել եւ ասում են, որ այլեւս այս գնով չեն կարող սպասարկել, այդ պատճառով 500 են դարձրել»,– պարզաբանել է  փոխնախարարը։

 «Մենք պատրաստվում ենք սպասարկող ընկերությանը հրավիրել մեզ մոտ՝ հասկանալու համար, թե ինչ է հնարավոր անել վարձավճարը չթանկացնելու համար»։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее