▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամանորյա տոնը փչացրած «Յունոնա»-ի Արմենը լքե՞լ է Հայաստանը

«Զվարթնոց» օդանավակայանում, ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների, վեճ  է տեղի ունեցել «Յունոնա տուր»-ի աշխատակիցների և այդ տուրիստական ընկերությունից ամանորյա ուղեգրեր  գնած ու մոտ քսան ժամ օդանավակայանում անցկացրած ուղևորների միջև:

Նշենք, որ տուրիստական գործակալությունը որևէ պարզաբանում կամ հայտարարություն չի տարածում ուղևորների և նրանց հարազատների համար, սակայն  ըստ շրջանառվող  տեղեկությունների, խնդիր է առաջացել ավիաընկերության հետ, որն էլ պետք է իրականացներ չարտերային թռիչքն. այն չի ժամանել Հայաստան: Նաև խոսվում է, որ տուրիստական գործակալությունը չի վճարել նաև օդանավակայանի համար նախատեսված գումարը:

Հիշեցնենք, որ  Հնդկաստանի Գոա հանգստյան գոտի  մեկնել պատրաստվող ուղևորներին հրավիրել էին  ինքնաթիռ, սակայն ավելի ուշ` մարդկանց իջեցրել են, ինչից հետո էլ տեղի է ունեցել վեճը:

Նաև նշվում է, որ տուրիստական գործակալության տնօրենը, որ ավելի հայտնի է
«Յունոնա»-ի Արմեն անունով` լքել է Հայաստանն ու այժմ գտնվում է Վրաստանում:

Նշենք, որ տեղեկությունները տուրիստական գործակալությունից ճշտել ու այլ պարզաբանումներ ստանալ չի հաջողվում, քանի որ «Յունոնա տուր»-ի հեռախոսահամարները չեն պատասխանում:


Asekose.am-ը կհետևի իրադարձությունների զարգացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее