Մեկ անգամ չէ, որ խոսվել է այն մասին, թե կադրերի ընտրության հարցում Նիկոլ Փաշինյանը մեղմ ասած կաղում է: Կառավարության գրեթե բոլոր անդամները մամուլում արդեն իսկ հասցրել են աչքի ընկնել իրենց «ինքնատիպությամբ» ու բազմազանությամբ: Ինչպես վստահեցնում են քաղաքագետներից շատերը, իր գոյություն չունեցող կադրերի բազայից ում էլ պաշտոն տար Փաշինյանը՝ նույն պատկերն էր լինելու, քանի որ այս մարդկանցից շատերը նախարարիների պրոտֆելներ, նաև փոխնախարարների, մարզպետների, համայնքների ղեկավարների ու կարևոր հաստությունների տնօրենների պաշտոններ ստացան չասենք՝ փողոցից, բայց հաստատապես բառացիորեն փողոցում լինելու, փողոց փակելու ու պոպուլիստական «հնչեղ» կոչեր անելու շնորհիվ: Կամ էլ՝ «անցած ուղի, անցած ճանապարհ» արտահայտությունները Փաշինյանը ուղիղ իմաստով է հասկացել, ու պատմության կարևորագույն առանցքային պաշտոններին նշանակել փողոցներով անցածներին: «Նոր Հայաստան» արտահայտությունը, որում ցավոք՝ հատկապես «սկանդալային», բայց այդպես էլ չբացահայտվող կոռուպցիոն սխեմաներն ու ամենուր հնչող պոպուլիստական կոչերն են ավելացել՝ առաջին օրվանից հանրությանը հրամցվում է որպես իրական ուտոպիա, որտեղ գերիշխում է «սերն ու հանդուրժողականությունը»։ Սակայն այն առաջին իսկ օրվանից իր աղճատվածությամբ ու ատելության սերմանումով աչքի է ընկնում ամենատարբեր ոլորտներում, ինչը սակայն հնարավոր բալադների ու համացանային ակտիվ ֆեյքերի միջոցով փորձում են արդարացնել նոր ուտոպիստական իշխանությունները։ Իրականում անարդարությունն ու ոչ պրոֆեսիոնալ կադրերի առկայությունն ակնհայտ է՝ համատարած, խնամիաբարեկամական (ԽԾԲ) ձևաչափով, ինչը կարծես դարձել է գերակայություն նոր իշխանությունների որդեգրած կադրային քաղաքականություն սկզբունքում։ Ի՞նչ ենք տեսնում մենք գործնականում…
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որ թվում է, թե այս կառավարության ամենալուրջ քաղաքական փորձառություն ունեցողն է, ամենից շատն է հանրության կողմից քննադատվել իր գործունեության համար: Բավական է հիշել միայն այն, որ նախկիններին պաշտոնական դիրքը չարաշահելու, կոռուպցիայի մեջ մեղադրող մարդը՝ հենց ինքը չդիմացավ գայթակղությանն ու պաշտոնավարման առաջին իսկ շրջանում օգտվեց պետության առաջին օդանավից, ինչը և դարձավ բուռն քննարկման առիթ:
Ակտիվ քննարկվեց և դեռ շարունակում է քննարկվել իր ձեռնարկած գործողությունների համար պաշտոնական այցերի գայթակղությանը չդիմացած՝ Երևանի քաղաքապետ նշանակված Հայկ Մարությանը, ով իր առաջին հրամաններից մեկով ինքն իրեն գործուղեց Փարիզ, հավանաբար իր կյանքում աննախադեպ այդ առաջընթացը շքեղ նշելու համար: Այս «գործիչն» առհասարակ իր քաղաքական կարիերայում առաջին և դեռևս միակ հայտարարությունն է արել՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բաժանելով «սևերի և սպիտակների»: Սա այն դեպքում, երբ նշվելու էր Երևանի 2800 ամյակը ու նորընտիր քաղաքապետը կարծես փորձ էլ չարեց ծանոթանալ իր պարտականություններին, քաղաքային տնտեսությանը և քաղաքապետարանի աշխատակազմին: Էժան շուների մեջ մեղադրվող այս «գործիչը» օրեր առաջ նշանակեց՝ նույն խնամիաբարեկամական (ԽԾԲ) սկզբունքով, իր փոխքաղաքապետներին ու օգնականներին, որոնք ի դեպ ևս ոլորտից անտեղյակ են:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով պարտադիր վակցինացիայի ընդգծված կողմնակից է` իր նշանակումից ի վեր հայտնվեց բազմաթիվ սկանդալների կիզակետում: Իսկ երբ հայտնի դարձավ, որ Հայաստանում այդ վակցինացիայի հետևանքով մի քանի մանկահասակ երեխա է մահացել նա լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանի համար տարեկան 360 երեխայի մահը նորմալ երևույթ է: Երբ նախարարի այս խոսքերը լուրջ դժգոհություններ առաջացրեցին հանրության շրջանում, անհասկանալի կերպով բոլոր լրատվամիջոցներից հեռացվեցին տվյալ խոսքերը: Համացանցի օգտատերերը փնտրում, գտնում ու նորից հրապարակում էին նրա՝ նախկինում արված աղմկահարույց գրառումներն ու տարբերվող սուր մեկնաբանությունները: Քննարկումներն ու քննադատություններն այնքան շատ էին, որ նախարար Արսեն Թորոսյանը ստիպված եղավ նույնիսկ ներողություն խնդրել «այն արտահայտությունների համար, որոնք սխալ են ընկալվել»: Նրա անվան հետ կապված հերթական հնչեղ սկանդալն իրեն ևս երկար սպասեցնել չտվեց: Համացանցը ողողվեց Հայաստանի առաջատար բժիշկների, պրոֆեսորների և ուսանողների բաց նամակով՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որոնք իրենց անհանգստությունն էին հայտնում Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի ոչ ադեկվատ ու կոնֆլիկտային պահվածքի վերաբերյալ: Ով ի դեպ, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, և պաշտոնը ստացել է հենց Թորոսյանի շնորհիվ: Օրեր անց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակեց հայտարարություն այն մասին, որ Պաշտպանի աշխատակազմի համապատասխան քայլերի շնորհիվ հոգեբուժարանից ազատ է արձակվել մի քաղաքացի, ով հոգեբուժարանում պահվել է մինչ այդ առանց որևէ հիմնավոր պաճառների։ Հայտարարությունից անմիջապես հետո «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանը, որտեղ պահվում էր տվյալ քաղաքացին դրսևորեց անօրինական վարքագիծ, ինչի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տարածեց հայտարարություն, որում մասնավորապես նշվում է, որ Նարեկ Վանեսյանը սպառնալիքներ է հնչեցրել ուղղված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին և նրա այդ անօրինական վարքագիծը Մարդու իրավունքների պաշտպանը համարեց, որպես զբաղեցրած պաշտոնի ու կարգավիճակի չիմացության ակնհայտ դրսևորում:
Խնամիաբարեկամական կապերով առաջնորդվելու սկզբունքը ամրապնդվում է նաև դրա դեմ «անողոք» պայքար մղողների շրջանակում: Բավարար չէ, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած պետության թիվ 1 հետախուզական կառույցը շատերը սկսել են ընդունել շոուների հարթության մակարդակում՝ նրա ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո՝ պաշտոններից անմասն չմնացին նաև նրա բարեկամները: Նա նույնիսկ չհերքեց, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակված Գարեգին Բաղրամյանը իր բաջանաղն է, այսպես կոչված՝ քենակալը: Դե իսկ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի և Վանեցյանի ջերմ հարաբերությունների մասին խոսվեց միայն Ցոլակյանի նշանակման օրվանից հետո: Իսկ Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը ի պատասխան նախընտրական փուլում հոր կողմից հնչեցված սպառնալիքներին, ով սպառնացել էր ջարդել քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանի ոտքերը, փորձեց «մեղմել» իրավիճակը ներողություն խնդրելով, սակայն իր հոր խոսքերը այդպես էլ սպառնալիք չհամարեց՝ ասելով, որ դրանք տեղի տված նյարդեր են…
Ի՞նչ է ստացվում. ցավոք, բայց ամեն ինչ նույնն է, և գործում է նույն քավորսանիկական ու խնամիաբարեկամական համակարգը, պարզապես անձերը, դեմքերն են փոխվում: Իսկ նոր իշխաության պոպուլիստական, «ժոովրդավարական» ականջ շոյող կոչերն ու ապագայի հանդեպ «հույս» տրամադրող խոստումները գործնականում՝ նախկինի արատների կրկնությունն են, և պարզապես փոխարինվում են ՀՀԿ-ի ԽԾԲ-ները ոչ պրոֆեսիոնալ ՔՊ-ի ԽԾԲ-ներով։
Արման Խարազյան
Մեկ անգամ չէ, որ խոսվել է այն մասին, թե կադրերի ընտրության հարցում Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, կաղում է:
Կառավարության գրեթե բոլոր անդամները մամուլում արդեն իսկ հասցրել են աչքի ընկնել իրենց «ինքնատիպությամբ» ու բազմազանությամբ:

Ինչպես վստահեցնում են քաղաքագետներից շատերը, իր գոյություն չունեցող կադրերի բազայից ում էլ պաշտոն տար Փաշինյանը՝ նույն պատկերն էր լինելու, քանի որ այս մարդկանցից շատերը նախարարիների պրոտֆելներ, նաև փոխնախարարների, մարզպետների, համայնքների ղեկավարների ու կարևոր հաստությունների տնօրենների պաշտոններ ստացան չասենք՝ փողոցից, բայց հաստատապես բառացիորեն փողոցում լինելու, փողոց փակելու ու պոպուլիստական «հնչեղ» կոչեր անելու շնորհիվ: Կամ էլ՝ «անցած ուղի, անցած ճանապարհ» արտահայտությունները Փաշինյանը ուղիղ իմաստով է հասկացել, ու պատմության կարևորագույն առանցքային պաշտոններին նշանակել փողոցներով անցածներին: «Նոր Հայաստան» արտահայտությունը, որում ցավոք՝ հատկապես «սկանդալային», բայց այդպես էլ չբացահայտվող կոռուպցիոն սխեմաներն ու ամենուր հնչող պոպուլիստական կոչերն են ավելացել՝ առաջին օրվանից հանրությանը հրամցվում է որպես իրական ուտոպիա, որտեղ գերիշխում է «սերն ու հանդուրժողականությունը»։ Սակայն այն առաջին իսկ օրվանից իր աղճատվածությամբ ու ատելության սերմանումով աչքի է ընկնում ամենատարբեր ոլորտներում, ինչը սակայն հնարավոր բալադների ու համացանային ակտիվ ֆեյքերի միջոցով փորձում են արդարացնել նոր ուտոպիստական իշխանությունները։ Իրականում անարդարությունն ու ոչ պրոֆեսիոնալ կադրերի առկայությունն ակնհայտ է՝ համատարած, խնամիաբարեկամական (ԽԾԲ) ձևաչափով, ինչը կարծես դարձել է գերակայություն նոր իշխանությունների որդեգրած կադրային քաղաքականություն սկզբունքում։ Ի՞նչ ենք տեսնում մենք գործնականում…
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որ թվում է, թե այս կառավարության ամենալուրջ քաղաքական փորձառություն ունեցողն է, ամենից շատն է հանրության կողմից քննադատվել իր գործունեության համար:

Բավական է հիշել միայն այն, որ նախկիններին պաշտոնական դիրքը չարաշահելու, կոռուպցիայի մեջ մեղադրող մարդը՝ հենց ինքը չդիմացավ գայթակղությանն ու պաշտոնավարման առաջին իսկ շրջանում օգտվեց պետության առաջին օդանավից, ինչը և դարձավ բուռն քննարկման առիթ:
Ակտիվ քննարկվեց և դեռ շարունակում է քննարկվել իր ձեռնարկած գործողությունների համար պաշտոնական այցերի գայթակղությանը չդիմացած՝ Երևանի քաղաքապետ նշանակված Հայկ Մարությանը, ով իր առաջին հրամաններից մեկով ինքն իրեն գործուղեց Փարիզ, հավանաբար իր կյանքում աննախադեպ այդ առաջընթացը շքեղ նշելու համար:

Այս գործիչն առհասարակ իր քաղաքական կարիերայում առաջին և դեռևս միակ հայտարարությունն է արել՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բաժանելով «սևերի և սպիտակների»: Սա այն դեպքում, երբ նշվելու էր Երևանի 2800 ամյակը ու նորընտիր քաղաքապետը կարծես փորձ էլ չարեց ծանոթանալ իր պարտականություններին, քաղաքային տնտեսությանը և քաղաքապետարանի աշխատակազմին: Էժան շոուների մեջ մեղադրվող այս գործիչը օրեր առաջ նշանակեց՝ նույն խնամիաբարեկամական (ԽԾԲ) սկզբունքով, իր փոխքաղաքապետներին ու օգնականներին, որոնք ի դեպ ևս ոլորտից անտեղյակ են:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով պարտադիր վակցինացիայի ընդգծված կողմնակից է` իր նշանակումից ի վեր հայտնվեց բազմաթիվ սկանդալների կիզակետում: Իսկ երբ հայտնի դարձավ, որ Հայաստանում այդ վակցինացիայի հետևանքով մի քանի մանկահասակ երեխա է մահացել նա լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանի համար տարեկան 360 երեխայի մահը նորմալ երևույթ է: Երբ նախարարի այս խոսքերը լուրջ դժգոհություններ առաջացրեցին հանրության շրջանում, անհասկանալի կերպով բոլոր լրատվամիջոցներից հեռացվեցին տվյալ խոսքերը: Համացանցի օգտատերերը փնտրում, գտնում ու նորից հրապարակում էին նրա՝ նախկինում արված աղմկահարույց գրառումներն ու տարբերվող սուր մեկնաբանությունները: Քննարկումներն ու քննադատություններն այնքան շատ էին, որ նախարար Արսեն Թորոսյանը ստիպված եղավ նույնիսկ ներողություն խնդրել «այն արտահայտությունների համար, որոնք սխալ են ընկալվել»: Նրա անվան հետ կապված հերթական հնչեղ սկանդալն իրեն ևս երկար սպասեցնել չտվեց:

Համացանցը ողողվեց Հայաստանի առաջատար բժիշկների, պրոֆեսորների և ուսանողների բաց նամակով՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որոնք իրենց անհանգստությունն էին հայտնում Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի ոչ ադեկվատ ու կոնֆլիկտային պահվածքի վերաբերյալ: Ով ի դեպ, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, և պաշտոնը ստացել է հենց Թորոսյանի շնորհիվ: Օրեր անց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակեց հայտարարություն այն մասին, որ Պաշտպանի աշխատակազմի համապատասխան քայլերի շնորհիվ հոգեբուժարանից ազատ է արձակվել մի քաղաքացի, ով հոգեբուժարանում պահվել է մինչ այդ առանց որևէ հիմնավոր պաճառների։ Հայտարարությունից անմիջապես հետո «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանը, որտեղ պահվում էր տվյալ քաղաքացին դրսևորեց անօրինական վարքագիծ, ինչի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տարածեց հայտարարություն, որում մասնավորապես նշվում է, որ Նարեկ Վանեսյանը սպառնալիքներ է հնչեցրել ուղղված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին և նրա այդ անօրինական վարքագիծը Մարդու իրավունքների պաշտպանը համարեց, որպես զբաղեցրած պաշտոնի ու կարգավիճակի չիմացության ակնհայտ դրսևորում:
Խնամիաբարեկամական կապերով առաջնորդվելու սկզբունքը ամրապնդվում է նաև դրա դեմ «անողոք» պայքար մղողների շրջանակում: Բավարար չէ, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած պետության թիվ 1 հետախուզական կառույցը շատերը սկսել են ընդունել շոուների հարթության մակարդակում՝ նրա ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո՝ պաշտոններից անմասն չմնացին նաև նրա բարեկամները: Նա նույնիսկ չհերքեց, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակված Գարեգին Բաղրամյանը իր բաջանաղն է, այսպես կոչված՝ քենակալը:

Դե իսկ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի և Վանեցյանի ջերմ հարաբերությունների մասին խոսվեց միայն Ցոլակյանի նշանակման օրվանից հետո: Իսկ Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը ի պատասխան նախընտրական փուլում հոր կողմից հնչեցված սպառնալիքներին, ով սպառնացել էր ջարդել քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանի ոտքերը, փորձեց «մեղմել» իրավիճակը ներողություն խնդրելով, սակայն իր հոր խոսքերը այդպես էլ սպառնալիք չհամարեց՝ ասելով, որ դրանք տեղի տված նյարդեր են…
Ի՞նչ է ստացվում. ցավոք, բայց ամեն ինչ նույնն է, և գործում է նույն քավորսանիկական ու խնամիաբարեկամական համակարգը, պարզապես անձերը, դեմքերն են փոխվում: Իսկ նոր իշխանության պոպուլիստական, «ժոովրդավարական» ականջ շոյող կոչերն ու ապագայի հանդեպ «հույս» տրամադրող խոստումները գործնականում՝ նախկինի արատների կրկնությունն են, և պարզապես փոխարինվում են ՀՀԿ-ի ԽԾԲ-ները ոչ պրոֆեսիոնալ ՔՊ-ի ԽԾԲ-ներով։
Արման Խարազյան