▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամեն ինչ սևացնել՝ ասելու, որ դեմ եմ ՍԴ բարեփոխումներին, անհասկանալի է». Էդուարդ Շարմազանով

Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի  հետ զրույցում արձագանքելով երկրորդ նախագահի՝ իշխանությունների հասցեին հնչեցրած սուր քննադատությանը, հետևյալն ասաց․

«Միայն զուտ նրա համար, որ հիմնավորի, որ սահմանադրական բարեփոխումներին ինքը դեմ է, ամեն ինչը սևացնել, սև գույները խտացնել, սևը ավելի սևացնել, ողբը ավելի սևացնել, դրա համար բերել հասցնել, որ սահմանադրական բարեփոխումներին ինքը դեմ է, ինձ համար անհասկանալի է: Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքը, թե երկրորդ նախագահը, թե նախկին գործիչները, առանձնապես նոր բան ասելու չունեմ», - ասաց Էդուարդ Շարմազանովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее