▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն օր Երևանի քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ միջինում 6-7 վթար է գրանցվում

Ամեն օր Երևանի քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ միջինում 6-7 վթար է գրանցվում։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի փոխանցած տվյալների համաձայն՝ մեկ տարվա ընթացքում ավտոբուսների մասնակցությամբ 2468 պատահար է գրանցվել, գրում է «Հետք»-ը:

Նախորդ տարվա համեմատ պատահարների թիվը ավելացել է 46%-ով։

Նախորդ տարվա համեմատ ավելացել է նաև ավտոբուսների քանակը: 2024 թ-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում եղել է 719 ավտոբուս, 2025-ին` 852:

Մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը արձանագրված 2111 պատահարներից 1014-ում մեղավորն ավտոբուսի վարորդներն են եղել, 36-ում՝ մեղավորներից մեկը։ Ստացվում է՝ ամեն 2-րդ վթարը ավտոբուսների վարորդների մեղքով է։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի փոխանցած տվյալներով՝ 2024 թվականին արձանագրվել է 1734 պատահար, որոնցից 772-ը՝ ավտոբուսի վարորդների մեղքով, 38-ը՝ համամեղավորությամբ։

2025 թ. հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած պատահարների հետևանքով արձանագրվել է մարմնական վնասվածք ստանալու 135 դեպք, որից 2-ը` մահվան ելքով, 19-ը` ծանր (1-ը` «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի ինքնավթարի հետևանքով), 44-ը` միջին, 70-ը` թեթև մարմնական վնասվածքներով։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее