▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենաանհասկանալի գլուխը

«Սահմանադրության մաս-մաս ներկայացնելը լավ ձև չէ: Ես չեմ հասկանում, թե մենք ի՞նչ ենք քննակում. սա սահմանադրական փոփոխությունների նախագի՞ծ է, թե՝ նոր Սահմանադրության նախագիծ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով  Սահմանադրության փոփոխության մասին՝ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Սահմանադրությունը դա միայն իրավաբանների գործը չէ: Սահմանադրական հանձնաժողովի անդամների շարքում չեմ տեսնում պրոֆեսիոնալ քաղաքագետների, հասարակագետների, հոգեբանների: Սա այս գործընթացի ամենաթույլ կողմն է: Սահմանադրությունը հոգեկերտվածք փոխող  փաստաթուղթ է: Իսկ այս շտապողականությունն ինձ համար ընդունելի չէ»,-նկատեց տիկին Ալավերդյանը:

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանի համար 7 գլուխներից ամենաանհասկանալին 3-րդ գլուխն է (Սոցիալական, տնտեսական և մշակութային  ոլորտներում օրենսդրական երաշխիքներըև պետության քաղաքականության հիմնական նպատակները).

«Տարանջատումը չեմ հասկանում. Երևի Վենետիկի, կամ այլ խմբի առաջարկն է»,-ասում է նա: 

Իսկ, թե ինչո՞ւ է հիմա իշխանությունը նախաձեռնել այս փոփոխությունները,  ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը նկատում է.

«Հասարակության ուշադրությունը շատ կարևոր խնդիրներից շեղելու համար»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее