armlur.am-ը գրում է, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ամենահարուստ մարզպետերից է: Դա է վկայում նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով մարզպետի ներկայացրած հայտարարագիրը: Նշենք, որ հայտարարագրի տվյալները նոր են. էթիկայի հանձնաժողով են ներկայացվել այս տարվա մարտի 17-ին:
Վահե Հակոբյանն անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է 16 գույքի տեսակ: Մարզպետն ունի 3 բնակարան, 3 անհատական բնակելի տուն, 7 հողամաս, 2 հասարակական նշանակության շինություն և 1 ավտոտնակ:
Ըստ հայտարարագրի` նա ունի նաև 4 մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց` GAZ 3102, Toyota Camry 3.5, Porsche panamera S 4.8, Volkswagen golf 1.9D մակնիշների: Հակոբյանն ունի 11 բաժնեմաս, որոնց գումարները կազմում են 7.072.980.850, 150.000.000, 351.309.000, 20.000, 25.000, 25.000, 25.000, 14.000.000, 50.000, 50.000, 50.000 դրամ:
Վահե Հակոբյանն ունի նաև հանձնված կամ վերադարձված 7 փոխառություն: Դրանց գումարները կազմում են 215.049.850, 593.253.500, 389.930, 2.179.401.656, 45.235.000, 42.000.000 և 9.800.000 դրամ:
Հակոբյանն ունի 1.200.000.000 դրամ և 1.000.000 դոլար: Նրա եկամտի հիմնական աղբյուր են հանդիսանում 5.089.020 դրամ աշխատավարձը, 365.000.000 դրամ շահաբաժինը, 55.000.000 դրամ ստացված փոխառությունները, տրված փոխառություններից ստացված տոկոսը` 54.187.606 և 22.143.901 դրամ արժողությամբ և շահաբաժին` 1.562. 501.656 դրամ արժողությամբ: Ընդհանուր առմամբ` 2013թ. մարզպետը վաստակել է 2,063,922,183 դրամ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: