▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենահերթական անգամ ժողովուրդն էլի քցվողի դերում է...

Անցյալ տարեվերջին ընկերոջս հետ վթարի ենթարկվեցինք: Տաքսին մեծ արագության տակ հարվածեց իմ մեքենային, ընկերս վնասվեց, մեքենան ամբողջովին ջարդուխուրդ եղավ: ԱՊՊԱ-ից եկան, նկարեցին, ու սկսվեց... Որ փոխհատուցումը շուտ չէին տալու, էդ վաղուց գիտեի, դրա համար ինքս վերանորոգեցի մեքենան:
Երեկ զանգեցին ու կանչեցին իրենց գրասենյակ: Գնացի: Փաստաթղթերը նայեցին, ասացին, որ մեքենայի առք ու վաճառքի նոտարական փաստաթուղթը իրավական ուժ չունի: Ու բերեցին աշխարհում իմ լսած ամենահիմար փաստարկը. այս փաստաթուղթն իրավական ուժ կունենար այն պարագայում, եթե կնքված լիներ մինչեւ 2010 թվականի հուլիսը, իսկ մենք պայմանագիրը կնքել ենք 2010-ի հոկտեմբերին: Հարցն էստեղ կոնկրետ ապահովագրական ընկերութունը չի, այլ օրենքը, որ ընդունվել է: Տարբերությունն եմ ուզում հասկանալ: Կամ եթե իրավական հիմք չի էդ փաստաթուղթը, ընդամենը մի քանի ամիս առաջ ո՞նց էդ փաստաթղթի հիման վրա ապահովագրեցին մեքենան: Ավելին, երբ գնացի մեքենան ապահովագրելու, պայմանագիրն ինձ մոտ չէր, ասացին, որ միայն տեխանձնագրով չեն անում, պարտադիր է նոտարական պայմանագիրը: Ստացվում է, որ երբ ես էի վճարում նրանց մեքենաս ապահովագրելու համար, այդ ժամանակ այդ փաստաթուղթը ոչ միայն իրավական ուժ էր, այլ նաեւ պարտադիր պայման, իսկ երբ ես այդ նույն փաստաթղթի հիման վրա կնքված պահովագրության պայմանագրի համաձայն պիտի ստանամ իմ գումարը, փաստաթուղթը կորցնում է իրավական ուժը: Կամ պիտի պայմանագիրը կնքած լինես մինչեւ 2010-ի հուլիսը, կամ գումարը կարող են տալ ՄԻԱՅՆ այն մարդուն, ում անունը գրված է տեխանձնագրում: Մեքենայի նախկին տերը, նա ում անունը գրված է տեխանձնագրում, մահացել է, իրավահաջորդներն ապրում են Եվրոպայում: Ինձ էլ ասում են, թե ես մեքենայի տերը չեն հանդիսանում, ըստ այդ փաստաթղթի, ես շահագործողն եմ: Առք ու վաճառքի պայմանագիրը, ի գիտություն բոլոր թերուսների, ինչ-որ բանի գնելու եւ վաճառելու պայմանագիր է: Եթե ես այդ մեքենան գնել եմ, եթե այդ մեքենայի համար վճարված արժեքը կա պայմանագրում, էլ ի՞նչ շահագործողի մասին է խոսքը: Կամ ինչի՞ համար եմ ես վճարել էդ պայմանագրի համար, եթե ոչ մի ուժ չունի, շահագործել-շահագործել, առանց դրա էլ կշահագործեի... Ուղղակի հերթական անգամ, ամենահերթական անգամ ժողովուրդն էլի քցվողի դերում է...

 

Գրող էդգար Կոստանդյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее