|
Ամերիաբանկը տեղաբաշխում է դոլարային և դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկումները` 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալներով:
Դոլարային պարտատոմսերը թողարկվել են 100 դոլար անվանական արժեքով` 4,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ, իսկ դրամային տրանշը թողարկվել է 100 հազար դրամ անվանական արժեքով` 9.5% եկամտաբերությամբ: Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ «Ամերիաբանկի» ինտերնետային կայքում` դրամային պարտատոմսերի դեպքում` այստեղ, իսկ դոլարայինի դեպքում` այստեղ: Տեղեկացնենք, որ թողարկված պարտատոմսերի քանակով և ծավալով Ամերիաբանկը շուկայի առաջատարներից է: Այս պահի դրությամբ, ՀՀ Ֆոնդային բորսայում գնանշվում է Ամերիաբանկի պարտատոմսերի 20 թողարկում` 13 դոլարային և 7 դրամային` ընդհանուր 111.2 մլն դոլար և 27.1 մլրդ դրամ ծավալներով: Ամերիաբանկը շուկայի առաջատարն է նաև որպես տեղաբաշխող: Բանկն իրականացրել է մի շարք նորարարական և եզակի նախագծեր, մասնավորապես, կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման ամենախոշոր գործարքը Հայաստանում, հայաստանյան շուկայում ոչ ռեզիդենտի կողմից առաջին թողարկման տեղաբաշխումը, ինչպես նաև առաջին լողացող տոկոսադրույքով պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանում: |
Ամերիաբանկը շուկայում տեղաբաշխում է 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական թողարկումները
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее



