▲ Դեպի վեր

Вторник, 01.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Ամերիա, իմ տուն» խորագրով վիճակախաղը

Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Ամերիա, իմ տուն» խորագրով մեծ վիճակախաղն ու հաղթողին շնորհել բնակարանի հավաստագիրը։

«Լսել էի, գիտեի, որ այդպիսի բան կա, բայց չեմ իմացել, որ ես մասնակից եմ վիճակախաղին, այսինքն՝ ունեմ պրոմոկոդեր: Էմոցիաներս շատ տարբեր են, աննկարագրելի զգացողություն է: Կցանկանամ, որ այստեղ գտնվող յուրաքանչյուր անձ զգա այն, ինչ հիմա ես եմ զգում»,- լրագրողների հետ զրույցոմ ասում է Շուշանիկ Սարգսյանը՝ բնակարանի երջանիկ սեփականատերը:

Շուշանիկը պատմում է, որ ուրախությունն առաջինը կիսել է երկու տարեկան որդու, այնուհետև՝ ամուսնու հետ․ «Անհավատալի էր։ Անգամ զանգահարել եմ Ամերիաբանկ՝ համոզվելու, որ իրոք բնակարան եմ շահել, որ զանգն իրական է եղել»։

«Իմ Ամերիա, իմ տուն» խորագրով մեծ վիճակախաղն անցկացվել է Ամերիաբանկի «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում՝ բանկի գործող և նոր հաճախորդներին ընձեռելով Երևանի նորակառույցներից մեկում բնակարան շահելու հնարավորություն։

2024թ-ի հոկտեմբերին մեկնարկած նախագծի շրջանակում իրականացվեց երեք արշավ՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, իմ տուն» և «Իմ Հայաստան, իմ ապագա»։ Արշավների նպատակն էր միավորել մարդկանց Ամերիաբանկի առաքելության շուրջ՝ բարելավելու կյանքի որակը:

«Սա նախագիծ է այն մասին, թե ինչպես է պետք հավատալ Հայաստանի ապագային, արշավ է, որով մենք ցանկանում ենք խրախուսել մեր բոլոր հայրենակիցներին ապրել, արարել Հայաստանում։ Եվ այն մասին, թե ինչպես մենք բոլորով միասին կարող ենք ստեղծել ավելի լավ Հայաստան։ Վիճակախաղը նախագծի ամենակարևոր կոմպոնենտներից էր, քանի որ տունը ասոցացվում է Հայաստանի, օջախի հետ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ամերիաբանկի մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը:

Մեծ խաղարկությանը մասնակցելու համար հաճախորդները պետք է կուտակեին պրոմո կոդեր մինչև 2024թ․ դեկտեմբերի 31-ը։ Պրոմո կոդ ստանալու տարբերակները բազմազան էին՝ բացել հաշիվ Ամերիաբանկում, պատվիրել քարտ, մուտք գործել MyAmeria, կատարել գործարքներ MyAmeria-ով, վճարել MyPay-ով, կատարել գործարքներ MyInvest-ով և հրավիրել ընկերներին` դառնալու Ամերիաբանկի հաճախորդ, օնլայն հարթակներով ստանալ հիփոթեք և ավտովարկ, ինչպես նաև բացել հաշիվ Ամերիա Բիզնես հարթակով:

Բանկի համար կարևոր էր նաև խաղարկության թափանցիկությունը․ հաղթող պրոմո կոդն ընտրվել է պատահականության սկզբունքով և ուղիղ եթերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее