▲ Դեպի վեր

Пятница, 14.03.2025 lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ ազգային հետախուզության դեպարտամենտի տնօրենը քիչ առաջ հերթական քարը դրեց Թուրքիայի վրա

ԱՄՆ ազգային հետախուզության դեպարտամենտի տնօրեն, Արցախ այցելության համար ադրբեջանական պետության սև ցուցակում հայտնված Թուլսի Գաբբարդը քիչ առաջ հերթական քարը դրեց էրդողանյան Թուրքիայի վրա։ Այս մասին գրում է Լևոն Մնացականյանը։

««Իսլամիստ ծայրահեղականները, որոնք հրճվում էին 9/11-ին տեղի ունեցած ահաբեկչության փաստից, սկսել են կոտորել քրիստոնեաներին». Գաբբարդի ուղիղ խոսքն է։

Փաստորեն, Թրամփի ադմինիստրացիան մեղմ ասած այդքան էլ ձեռնպահ չի մնում իր խոստումները կատարելուց։

Երեկ էլ ՌԴ-ի համապատասխան պաշտոնյան նախատեց եվրոպացիներին՝ Սիրիայում կատարվածը բախում որակելու համար։

Սա հատուկ նրանց համար, ովքեր ԱՄՆ 47-րդ նախագահի քայլերը գնահատում են տեղական ծաղրածուի ստահոդ հայտարարությունների մակարդակով կամ ԱՄՆ նախագահին համարում հրեաների դրածոն։ Սա քաղաքականությունից, հատկապես գեոքաղաքականությունից անտեղյակների կամ թյուր պատկերացում ունեցողների կարծիք է պարզապես։

Աշխարհում պարզապես բացվում է ճշմարտության կծիկը և հենց այս կոնտեքստում կարելի է դիտարկել՝ երեկ ԱՄՆ առողջապահության և սոցիալական հարցերով պաշտոնյայի՝ RFK-ի բացահայտումը կոռոնաբլեֆի մասին. ակնկալում էր, որ ԱՄՆ իշխանությունները հետամուտ կլինեն՝ պատվաստանյութեր արտադրելով հսկայական ֆինանսական կապիտալ կուտակած անձանց և նրանց ընկերություններին քրեաիրավական գնահատականներ տալու հարցում։

Ի դեպ, անտեղյակների համար նշեմ, որ բայրաքթար կոչվածն առաջին անգամ փորձարվել է Լիբիայում՝ Քադաֆիի պետությունը քանդելու գործում։

ԱՄՆ երբեմնի նախագահ Բարաք Օբաման, ըստ օդում կախված լուրերի, աջակցել է տեռորիստական կազմակերպությունների կազմավորմանը։

Օրեր առաջ էլ Իրանը մեղադրեց Թուրքիային ահաբեկչական խմբեր ստեղծելու և հովանավորելու գործում (совпадение, не думаю):

Ի դեպ, այսօր սկսվել են Ռեթքլիֆ-Նառիշկին ուղիղ հեռախոսազրույցները, ինչը փաստում է ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների նոր որակի մասին։

Աշխարհը փոխվում է և հայն էլ այնպայման պետք է փոխվի, քանզի շատ են հնարավորություններն այժմ կորցրածը ետ բերելու համար…

Հ.Գ. Հայ ռազմագերիների մասով ամեն ինչ պարզ է, քանի սա է իշխանության, ՀՀ-ն որպես պետություն առնվազն ok է ադրբեջանի վարած քաղաքականութան հետ. կլինի նոր իշխանություն, պահանջատեր կլինենք և՛ թուրքական, և՛՝ ադրբեջանական պետություններից»,– գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее