Ամերիկայի Միացյալ Նահանգներն անհանգստացած է շփման գծում լարվածության սրմամբ, ինչի հետևանքով հուլիսի 31-ին զգալի կորուստներ են գրանցվել և կոչ է անում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը: Այս մասին նշված է ԱՄՆ Պետդեպի մամուլի խոսնակի տեղակալ Մարի Հարֆի հայտարարության մեջ:
«Մենք բոլոր զոհվածների և վիրավորների ընտանիքներին ցավակցություն ենք հայտնում ու կոչ ենք անում կողմերին լարվածությունը թուլացնելուն և հրադադարի ռեժիմին հետևելուն ուղղված անհապաղ քայլեր ձեռնարկել: խնդիրը ռազմական լուծում չի կարող ունենալ: Պատասխան գործողություններն ու հետագա բռնությունները կբարդացնեն խաղաղ կարգավորմանը հասնելու գործընթացը», - ասված է հայտարարության մեջ: