▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ը ու Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայի շուրջ

Ըստ պետքարտուղար Քերիի՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը համաձայնության են եկել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևի շուրջ, որը նպատակամղված է Սիրիայում քիմիական զենք կիրառած խմբավորման բացահայտմանը: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում նոր բանաձևի շուրջ, որը նպատակամղված է բացահայտելու նրանց ովքեր քիմիական զենքի կիրառմամբ հարձակումներ են իրականացրել Սիրիայում:

Քերին դրա վերաբերյալ հայտարարել է հինգշաբթի օրը՝ Մալայզիայի Կուալալումպուր քաղաքում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, որը տեղի էր ունեցել Հարավ-Արևելյան Ասիայի տարածաշրջանային գագաթաժողովի ընթացքում. «Մենք նաև խոսել ենք ՄԱԿ-ի բանաձևի մասին և իրոք ես համոզված եմ, որ հասել ենք համաձայնության, որը մոտակա ժամանակներս պետք է հանգեցնի նոր բանաձևի քվեարկությանը, ինչն էլ կստեղծի հաշվետվողականության գործընթաց, որը ի սպառ բացակայում էր ինչ այդ»:

Բանաձևը, որը կարող է քվեարկության դրվել շատ վաղ՝ այս շաբաթ, կստեղծի մի խումբ, որը կհետաքննի, թե ով է պատասխանատու քիմիական գրոհների շարքի համար Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում: Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը՝ ՔԶԱԿ-ը, փորձում է իրականացնել գրոհների վերաբերյալ փաստահավաք առաքելություն, սակայն ոչ նա ոչ էլ ՄԱԿ-ը լիազորված չեն նշելու պատասխանատուին: Վաշինգտոնի ու Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի միջև 2013 թ-ին կնքված պայմանագրի համաձայն ՔԶԱԿ-ը օգնեց արտաբերել և ոչնչացնել Սիրիայի հայտարարագրած քիմիական զենքերի պաշարները: Սակայն գրոհները շարունակվում են և կան մտավախություններ, որ Դամասկոսը կիրառում է այլ տեսակի թունավոր նյութեր, ինչպիսին է քլորին գազը, որը չէր նախատեսված պայմանագրում և տեխնիկապես չի դիտարկվում իբրև քիմիական զենք: Նախագահ Ասադը կտրականապես ժխտում է քիմիական զենքերի կիրառման վերաբերյալ մեղադրանքները, ապստամբներին համարելով պատասխանատու նման հարձակումների համար:

Ամերիկայի ձայնի տեսանյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее