«ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, անհիմն են: ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերով ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց ենթարկում է Արևմուտքը»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցի Մարիա Զախարովան։
«Պատմության ընթացքում մենք բազմիցս օգնության ձեռք ենք մեկնել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- նշել է նա՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի ելույթին․ «Ինչ վերաբերում է Օ'Բրայենի անհիմն հայտարարություններին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, սա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ինժեներիայի ևս մեկ օրինակ է, այն կապ չունի իրականում տեղի ունեցողի հետ»,- ասել է Զախարովան։