▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ի զորակազմն ու կործանիչները տեղակայվել են Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայում

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի օդային ուժերին պատկանող վեց F-16 կործանիչ և 300 հոգանոց զինվորական անձնակազմ օգոստոսի 9-ին  տեղակայվել են Թուրքիայի Ադանա քաղաքում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազա:

Թուրքական «sondakika» լրատվակայքը, հղում անելով Պենտագոնի պաշտոնական հայտարարությանը, նշում է, որ ռազմական ինքնաթիռները և զինանձնակազմը պետք է օժանդակեն  «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության  դեմ իրականացվող վճռական գործողություններին:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Թուրքիան և ԱՄՆ, որպես ՆԱՏՕ-ի անդամներ, ինչպես նաև ավելի քան 6 տասնյակ երկրներ, տարածաշրջանային խաղաղության և կայունության նպատակով միացել են ԻՊ-ի դեմ պայքարին:

Նշենք, որ Թուրքիան երկար ժամանակ չէր թույլատրում, որպեսզի ամերիկյան օդուժը Ինջիրլիքի ռազմաբազան օգտագործի ԻՊ-ին հարվածելու համար: Սակայն Թուրքիան երկար բանակցություններից հետո, ի վերջո, ռազմաբազան տրամադրեց ԱՄՆ-ի օդուժին, ինչից հետո թուրքական օդուժը սկսեց հարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ-ի, իսկ հյուսիսային Իրաքում էլ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)  ռազմական հենակետերի ուղղությամբ:

Աղբյուր`    Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее