Արտաքին քաղաքականության հարցերում ոնց որ թե ԱՄՆ-ը մի տեսակ շփոթված է երևում աչքիս։ Այս Լևանտի ծայրահեղական սունիները կարծես թե ԱՄՆ-ի բոլոր պլաններն ու խաղաքարտերը խառնշտորել ու մի բան են արել մեջը։ ԱՄՆ Ազգային ռադիոյով խոսեցնում էին Պետդեպի Արաբական դեպարտամենտի վարիչի տեղակալին։
Մարդը ասեց, որ Իսլամական խալիֆաթ հայտարարած ծայրահեղականները շատ տարբեր ծայրահեղական են։ Հեչ նման չեն Ալ Կաիդային։ Ամեն ինչ այլ ձևով են անում և դեռ սրանց գործելաոճը չենք հասկացել ինչքան պետք է նրանց դեմ պայքար ծավալելու համար։ Պարզ ասեց որ այս ծայրահեղականները մի ամբողջություն են կազմուն Սիրիայում գործող ծայրահեղականների հետ։
Իր կարծիքով Սիրիայում Ասադի դեմ կռվում են երկու տիպի ընդդիմադիրներ՝ լավերը որոնց ԱՄՆ-ը օգնում ու սատարում է և վատերը որոնք համագործակցում են Իրաքի այս անջատողական ծայրահեղականների հետ։
Որ ԱՄՆ-ի Պետդեպի գլուխը սկսել է պտտվել դա հաստատ է։ Աչքներին մեկ ծայրահեղականը երկուս է երևում։ Այս հարգելի մարդիկ այսքան տարօրինակ են մոտենում հարցերին ու չեն ուզում հասկացած լինեն որ այդ բոլոր ծայրահեղականները մեկ ամբողջություն են ու սխալ է Ասադին տապալելը ինչպես որ սխալ էր արաբական մնացյալ բռնապետների տապալումը։