▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ քաղաքացին դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ «Փարվանա»-ի հետնամասում բռնաբարել են իրեն

Հայաստանի քքննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ մայիսի 27-ին ԱՄՆ քաղաքացի, 25-ամյա Արմինե Մ-ի ահազանգի փաստով։ 

http://asekose.am/filemanager/uploads/Brnabarutyun.jpg

Այս մասին գրում է Shamshyan.com-ը, ում հաղորդմամբվերջինս ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի հետնամասում, Hyundai-ի վարորդը, բռնություն գործադրելով իր նկատմամբ, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։ 

Ոստիկանության ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և նրան հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։ 

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ՝  32-ամյա Սամվել Ք-ն է, ով ձերբակալվել է։ 


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее